Եսենիա (ֆիլմ)
Եսենիա (իսպաներեն՝ Yesenia), մեքսիկական ֆիլմ-մելոդրամա, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Ալֆրեդո Բ. Կրևեննայի կողմից։
Եսենիա իսպ.՝ Yesenia | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1971 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Alfredo B. Crevenna? |
Դերակատարներ | Ժակլին Անդերե, Իրմա Լոսանո, Աուգուստո Բենեդիկո, Իսաբելա Կորոնա և Jorge Lavat? |
Երաժշտություն | Sergio Guerrero? |
Տևողություն | 121 րոպե |
ՍյուժենԽմբագրել
Մոր մահից հետո Եսենիան մնում է ծեր տատի, գնչուհի Մախսիտայի խնամակալության ներքո: Մի անգամ, Եսենիան գողանում է Օսվալդո անունով սպայի դրամապանակը, որն էլ առիթ է հանդիսանում նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունների համար: Շուտով նրանք որոշում են ամուսնանալ, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ Եսենիան գնչուհի էր: Այնժամ Օսվալդոն համաձայնվում է իրենց հարաբերությունները ձևակերպել գնչուական բոլոր ավանդույթներով` միայն թե լինի սիրելիի կողքին: Հարսանիքից հետո Եսենիան լքում է հարազատ թափառախումբը և բնակություն հաստատում Օսվալդոյի տանը: Սակայն շուտով Օսվալդոյին ձերբակալում են և որոշ ժամանակ անց, հոգնելով ամուսնուն սպասելուց, ում մասին նրան ոչինչ հայտնի չէր, Եսենիան կրկին վերադառնում է յուրայինների մոտ:
Մի անգամ Մախսիտան անկեղծանում է Եսենիայի առջև և պատմում, որ Եսենիան գնչուհի չէ և թափառախմբում չի ծնվել: Նրա իրական ընտանիքի անդամները ունևոր մարդիկ են և ապրում են քաղաքում: Վերջիններս ստիպված են եղել հրաժարվել Եսենիայից` հանգամանքների բերումով:
Եսենիան որոշում է այցելել նրանց, որտեղ նրան բոլորը լավ են ընդունում և պարզվում է, որ նա ունի նաև կրտսեր քույրիկ: Որոշ ժամանակ Եսենիան ապրում է այնտեղ և շուտով նրանց տուն է այցելում Օսվալդոն, ով ինչպես պարզվում է, հանդիպում էր Եսենիայի կրտսեր քրոջ հետ: Այդ ամբողջ ընթացքում նա եղել էր գերության մեջ և չէր կարողացել որոնել Եսենիային: Հանդիպելով կրկին, նրանք չեն կարողանում ապրել միմյանցից հեռու: Եսենիայի քույրը, ով ուներ սրտի լուրջ հիվանդություն, չկարողանալով համակերպվել իր սերը կորցնելու մտքի հետ, լքում է տունը և հեռանում երկրից: Օսվալդոն և Եսենիան կրկին վերագտնում են իրենց երջանկությունը:
Դերասանական կազմԽմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Ժակլին Անդերե | Եսենիա |
Խորխե Լավատ | Օսվալդո |
Իրմա Լոսանո | Լուիսա |
Իսաբելա Կորոնա | Մախսիտա |
Աուգուստո Բենեդիկո | Եսենիայի պապը |
Ալիսիա Ռոդրիգես | Մարիսելա |
Նկարահանող խումբԽմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ալֆրեդո Բ. Կրևեննա | ռեժիսոր |
Խուլիո Ալեխանդրո | սցենարիստ |
Խոսե Օրտիս Ռամոս | օպերատոր |
Սերխիո Գերերո | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Ֆիլմը ԽՍՀՄ կինովարձույթում դարձել էր կատարյալ ռեկորդակիր: 1975 թվականին այն դիտել է 91 միլիոն հանդիսատես[1]: Ըստ քննադատների, կինոնկարի թեման և երջանիկ ավարտը, որն ավելի շատ հիշեցնում էր Մոխրոտիկի մասին հեքիաթը, նպաստում էին ֆիլմի հաջողությանը կինովարձույթում[2]: