Կումս եպիսկոպոս
Կումս եպիսկոպոս (1-ին դար - 1-ին դար), քրիստոնեության մեջ հայտնի անձ, ով գործել է 1-ին դարում Պատմական Հայաստանի Նախճավան շրջանում։ Առավել հայտնի է որպես Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից մեկը հանդիսացող Բարդուղիմեոս առաքյալի աշակերտ[1]։
Կումս եպիսկոպոս | |
---|---|
Ծնվել է | 1-ին դար |
Մահացել է | 1-ին դար |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Ազգություն | Պարթև |
Կրոն | Քրիստոնեություն |
Ազդել է | Քրիստոնեության տարածում |
Մասնագիտություն | քահանա |
Գործունեություն | Գողթնի եպիսկոպոս |
Հայտնի է, որ Բարդուղիմեոս առաքյալը մոտավորապես 60-66 թվականներին քրիստոնեությունը տարածելու նպատակով այցելել է Հայաստանում։ Նա իր քարոզչությունը սկսել է Սյունիք նահանգի Որդվատ գյուղից, որտեղից անցել է Գողթն գավառ։ Հայամաձայն որոշ աղբյուրների՝ Հայոց Սանատրուկ թագավորի գահակալության 29-րդ տարում այստեղ եպիսկոպոս է ձեռնադրել իր պարսիկ հետևորդներից մեկին՝ Կումսին[1]։
Գողթն գավառի Որդուար քաղաքի մերձակայքում Բարդուղիմեոս առաքյալը, կառուցելով «Տեառն ընդ առաջ» եկեղեցին, Կումսին նշանակել է նրա առաջնորդը, որից էլ սկիզբ է առնում Գողթնի եպիսկոպոսությունը[1]։
Կումսի մահանալուց հետո նրան թաղել են Ագուլիսի Սուրբ Թովմա վանքից շուրջ 300 մետր հյուսիս և շիրիմի վրա կառուցել մի փոքրիկ մատուռ, որը կոչվել Է Կումսի կամ Ամենափրկիչ անունով[1]։