Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսրայել (այլ կիրառումներ)

Իսրայել (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), VII դարի հայ եկեղեցական գործիչ։ Եղել է Արցախի Մեծ Կվենք գավառի թեմի եպիսկոպոսը։ Ամրապնդել է Աղվանքի ու Հայաստանի հոգևոր նվիրապետությունների կապը։

Իսրայել եպիսկոպոս
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքահանա

Աղվանից կաթողիկոս Եղիազարի (682֊689) նախաձեռնությամբ, որպես Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանի (661֊685), Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորցու (677֊703) և Գարդմանքի Վարազ-Տրդատ իշխանի բանագնաց՝ խաղաղության այցով 680-ական թվականներին եղել է Հոնաց ու Խազարաց աշխարհներում, հաջող բանակցություններից հետո զբաղվել քարոզչությամբ և քրիստոնյա դարձրել հոների ու խազարների զգալի մասին։ Նրանց մեծ իշխանները Հայոց ու Աղվանից կաթողիկոսներին խնդրել են իրենց հոգևոր առաջնորդ նշանակել Իսրայելին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 413