Տենտոն Եննե (հուլիսի 7, 2000(2000-07-07), Ջոս, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, որը խաղում է Արարատ-Արմենիայում՝ որպես աջ հարձակվող։

Տենտոն Եննե
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 2000(2000-07-07) (23 տարեկան)
Ծննդավայր Ջոս, Նիգերիա
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Սենիկա ֆուտբալիային ակումբ խմբագրել

Եննեն Սլովակիայի ֆոտբոլի առաջնությունում իր նորամուտը ունեցել է «Սենիկա» ֆուտբոլային ակումբի կազմում «AS Trenčín»-ի դեմ անցկացվող խաղում, որը եղել է 2019 թվականի հուլիսի 20-ին՝ մրցաշրջանի պրեմիեր փուլում։ Եննեն ուղղակիորեն հանդես էր գալիս մեկնարկային կազմում և խաղի մեծ մասն անցկացրել է խաղադաշտում։ Նա մեծ տպավորություն է գործել իր կատարած երկու գոլային փոխանցումներով՝ նպաստելով բավականին զարմանալի՝ 3:1 հաշվով հաղթանակին։ Եննեն գնդակը փոխանցել էր Էնեջի Մոզեսին, որը հավասարեցրել է խաղի հաշիվը՝ այն դարձնելով 1:1։ Երկրորդ խաղակեսի վերջին պահին Եննեն խախտում է թույլ տվել տուգանային հրապարակում, իսկ Ֆրանկ Կաստանեդան իրացրել է 11-մետրանոց հարվածը՝ կնքելով խաղի հաշիվը, չնայած որ «Տրենչին»-ը առաջին խաղակեսից հետո իր հաշվով ավելի առաջ էր՝ շնորհիվ Սլովակիայի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Դեպետրիսի[1][2]։

Եննեն իր առաջին գոլը «Սենիկա»-ի կազմում խփել է 2019 թվականի նոյեմբերի 9-ին՝ ակումբի կազմում իր 13-րդ առաջնության ժամանակ։ «Զեմպլին Միխալովցե»-ի հետ անցկացվող տնային խաղի 54-րդ րոպեին նա բացել է հանդիպման հաշիվը՝ Էդմունդ Ադոյի գոլային փոխանցման շնորհիվ, որը թիմի համար լավ սկիզբ էր, քանի որ Ֆրանկ Կաստենդայի և Սամսոն Ակինյոլայի հետագա հարվածների շնորհիվ նրանք հաղթել են 4:0 հաշվով[3]։

Ժիլինա ՖԱ խմբագրել

2021 թվականի հունվարի 21-ին հայտարարվել է, որ Եննեն երեք տարի տևողությամբ պայմանագիր է կնքել Սլովակիայի բազմակի չեմպիոն «Ժիլինա» ֆուտբոլային ակումբի հետ։ Նրա տեղափոխումը այլ ֆուտբոլային ակումբ ֆուտբոլիստների փոխանակման մի մասն էր, երբ Սլովակիայի մինչև 21 տարեկանների նախկին ֆուտբոլիստ Մարտին Գամբոշը տեղափոխվել էր Սենիկա[4]։

Արարատ-Արմենիա խմբագրել

2022 թվականի հուլիսի 7-ին Արարատ-Արմենիան հայտարարել է, որ Եննեն պայմանագիր է կնքել[5]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

Խաղ, որը անցկացվել է 2023 թվականի հունիսի 5-ի դրությամբ
Խաղեր և գոլեր՝ ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցակցության
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենիկա 2019–20 Սլովակիայի Սուպերլիգա 22 1 1 0 23 1
2020–21 Սլովակիայի Սուպերլիգա 17 1 0 0 17 1
Ընդհանուր 39 2 1 0 - - - - 40 2
Ժիլինա ՖԱ 2020–21 Սլովակիայի Սուպերլիգա 0 0 0 0 0 0
2021–22 Սլովակիայի Սուպերլիգա 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 - - 0 0
Ժիլինա ՖԱ 2020–21 Լիգա 2 8 0 8 0
2021–22 Լիգա 2 13 1 13 1
Ընդհանուր 21 1 - - - - - - 21 1
Նորավանք ՄԱ 2021–22 Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 16 3 2 1 18 4
Արարատ-Արմենիա 2022–23 Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 34 10 1 0 2 0 37 10
Ընհանուր Կարիերա 110 16 4 1 2 0 - - 116 17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SENICA VS. TRENČÍN 3 - 1 20.07.2019, soccerway.com
  2. «FK Senica - MFK Zemplín Michalovce | 4 - 0». ulk.futbalnet.sk (սլովակերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)
  3. «Pod Dubeň prichádza zo Senice krídelník Tenton Yenne». MŠK Žilina (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  4. «Նոր տրանսֆեր։ #WelcomeTENTON». facebook.com/araratarmeniafc (Armenian). FC Ararat Armenia Facebook. 2022 թ․ հուլիսի 7. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել