Եղևնի արևելյան

բույսերի տեսակ
Եղևնի արևելյան
Եղևնի արևելյան
Եղևնի արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Piceoideae
Ցեղ Եղևնի (Picea)
Վերնատեսակ 'Picea'
Տեսակ Եղևնի արևելյան (P. orientalis)
Միջազգային անվանում
Picea orientalis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղևնի արևելյան (լատին․՝ Picea orientalis), սոճազգիների ընտանիքի, եղևնի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Մշտադալար, խոշոր ծառեր են՝ 35-45 մ բարձրությամբ և մինչև 2,0 մ բնի տրամագծով։ Ավելի դանդաղ է աճում, քան սովորական եղևնին։ Փշատերևները կարճ են, 4-10 մմ երկարությամբ, կոպիտ, մուգ կանաչ, փայլուն, չորսանկյունանի։ Կոները իլիկագլանաձև են, 5-10 սմ երկարությամբ և մինչև 2,0 սմ հաստությամբ, բաց գորշավուն։ Ապրում է մինչև 400 տարի։ Հայրենիքը Հարավային Կովկասի արևմտյան շրջաններն են։ Տարածման արեալը համընկնում է կովկասյան եղևինի արեալին, հասնելով ծովի մակերևույթից մինչև 1350-2100 մ բարձրության։Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ, սակայն բավականին խոնավասեր է։ Հատկապես զգայուն է օդի հարաբերական խոնավության պակասության նկատմամբ։ Այս հանգամանքի շնորհիվ Արարատյան դաշտում աճը խիստ ճնշված է և, բացի այդ, խիստ վնասվում է խերմեսից։ Ցուրտ ձմռան դեպքում փշատերևները վնասվածքներ են ստանում։ Աճը խիստ դանդաղ է, 15-16 տարեկանում հազիվ հասնում է 1,0-1,2 մ բարձրության։ Ընթացիկ աճը հազիվ կազմում է 15,0 սմ։

Տարածվածություն

խմբագրել

Ցրտադիմացկուն է, պահանջում է ոռոգում։ Պիտանի չէ Արարատյան դաշտի և ցամաքային կլիմա ունեցող այլ շրջանների կանաչապատման համար։ Սահմանափակ քանակությամբ կարելի է օգտագործել ճայկական ՍՍՃ-ի անտառային գոտու բնակավայրերի կանաչապատման համար։

Կիրառություն

խմբագրել

Չափազանց դեկորատիվ և շատ գեղեցիկ ծառատեսակ է։ Կարելի է օգտագործել որպես սոլիտեր և խմբերով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 43։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի արևելյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի արևելյան» հոդվածին։