Եղիշե Նիկալյան

ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ

Եղիշե Նիկալյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ։

Եղիշե Նիկալյան
1961-2016
ԾննդավայրՍիսիանի Լծեն գյուղ
Մահվան վայրՄարտակերտ
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1978-2016
Կոչումկրտսեր սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • «Ազատագրում» մեդալ
  • «Արաբո» մեդալ
  • ԼՂՀ «Մայրական երախտագիտության» մեդալ
  • ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալ
  • «ՀՀ Զինված ուժեր-20» մեդալ
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Եղիշե Արտավազդի Նիկալյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 20-ին, Սիսիանի Լծեն գյուղում։ 1968-1976 թվականներին սովորել է տեղի ութնամյա դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1976-1979 թվականներին սովորել է Երևանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանում, ստանալով ավտոէլեկտրիկի մասնագիտություն։ 1978-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մի քանի տարի Սիսիանում աշխատելուց հետո բնակություն է հաստատել Լծենում, աշխատել է կոլտնտեսությունում որպես վարորդ։ 1992 թվականին 142-րդ գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի և Զանգելանի 11 գյուղերի ազատագրման մարտական գործողություններին[1]։

Մարտական գործողություններ խմբագրել

Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ին Մարտակերտում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում։ Հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը։ Այդ ավտոբուսի մեջ է եղել և մահացու վիրավորում ստացել հերոս Եղիշե Նիկալյանը։

Պարգևներ խմբագրել

Հուղարկավորություն խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 13:00-ին Սիսիանի Լծեն գյուղում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել