Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիշե Գրիգորի Կիրակոսյան (մայիսի 16, 1982(1982-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։ Անվանի տնտեսագետ Գրիգոր Կիրակոսյանի որդին է։

Եղիշե Կիրակոսյան
Ծնվել էմայիսի 16, 1982(1982-05-16) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն և Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու

Կրթություն խմբագրել

2017-2018 թվականներին սովորել է Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոցում ՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2015 հունվարից մինչև 2017 թվականի սեպտեմբեր եղել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի գլխավոր իրավաբան։

2017-2018 թվականներին Սթենֆորդի համալսարանի իրավունքի դպրոցում հետազոտական աշխատանք է կատարել` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

2018 թվականի նոյեմբերից նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թվականի օգոստոս ամսից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ է, ՀՀ իրավաբանների միության, Միջազգային իրավունքի հայաստանյան ընկերակցության անդամ։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Բազմիցս մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթին (Philip C. Jessup International Law Moot Court Competition)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  3. «Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  4. «ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.