Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նարինե Միշայի Եղիյան (դեկտեմբերի 16, 1981(1981-12-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, սոպրանո։

Նարինե Եղիյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1981(1981-12-16) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Նարինե Եղիյանը ծնվել է Երևանում, 1981 թվականի դեկտեմբերի 16-ին։ 2006 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Նելլի Փիրումովայի դասարանը, 2008 թվականին՝ ասպիրանտուրան, 2013 թվականին՝ Բեռլինի պետական օպերային թատրոնի միջազգային օպերային ստուդիան[1]։

Նարինե Եղիյանն արժանացել է «Ռիխարդ Վագներ» և «Լիզ Մուն» մշակույթի ու երաժշտության հիմնադրամների կրթաթոշակների։ Նա Վարպետության դասեր է առել Բ. Ֆասբենդերից, Դ. Պոլասկիից, Ռ. Թռեկելից և ուրիշ երաժիշտներից։ 2013 թվականից հանդիսանում է Բեռլինի պետական օպերային թատրոնի մեներգչուհի[2]։ Նրա դերերգերից են՝ Տեբալտ (Ջուզեպե Վերդիի Դոն Կառլոս (օպերա)|«Դոն Կարլոս»), Պամինա, Ցերլինա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ», «Դոն Ժուան»), Ամոր (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե»), Բարբարա (Գեորգ Ֆիլիպ Տելեմանի «Էմմա և Էգինհարդ»), Վոգլինդե (Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին»), Ջանետ (Գաետանո Դոնիցետտիի«Սիրո ըմպելիք»), Մարցելինա (Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆիդելիո»), Իոլանտա (Պյոտր Չայկովսկու «Իոլանտա») և այլն։

Համերգներ է ունեցել Բեռլինում, Փարիզում, Տերեցինում (Չեխիա), Իսպանիայում, մենահամերգներ է ունեցել Բեռլինի օպերային թատրոնում (2015)։ Նարինե Եղիյանը ելույթներ է ունեցել դիրիժորներ Ֆ. Մարկովիչի, Ա. Ռեբշտայնի, Հ. Գրիֆիտսի, Ռ. Յակոբսի, Բ. Բայլի և ուրիշների ղեկավարությամբ։ Նրա երկացանկում եղել են Ռ. Շտրաուսի աշխատություններից։

Մրցանակներ խմբագրել

  • ՀՀ նախագահի մրցանակ (2007)
  • Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցանակ (2006)
  • «Հանս Գաբորի» մրցանակ (2006, Վիեննա)
  • «Նոր ձայներ» (Հատուկ մրցանակ 2009, Գերմանիա)
  • Պ. Դոմինգոյի «Օպերալիա» (2011, Մոսկվաա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բուխարեստի Ռադիոյի դահլիճում հայազգի երաժիշտները կատարել են Մոցարտի ստեղծագործությունները
  2. «Հայկական վոկալ դպրոցի սան Նարինե Եղիյանը՝ Բեռլինի օպերային թատրոնի բեմում».

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։