Եղիա Գասպարյան
հայ նկարիչ, գրող
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիա Գասպարի Գասպարյան (1893, գյուղ Միատուն (Խարբերդ) - 1948), հայ նկարիչ և գրող։
Եղիա Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | 1893[1][2] |
Վախճանվել է | 1948[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ և գրող |
Ժանր | դիմապատկեր և բնանկար |
Աշակերտներ | Հարություն Կալենց[1] |
Եղիա Գասպարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1895 թվականին Գասպարյանի ընտանիքը գաղթել է Հալեպ։ Փարիզում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հալեպ, զբաղվել ուսուցչությամբ (նրան աշակերտել է Հարություն Կալենցը)։ Այնուհետև մեկնել է Նյու Յորք, սովորել Գեղարվեստի դպրոցում[3]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԿատարել է իմպրեսիոնիստական բնույթի դիմանկարներ[4] և բնանկարներ[5]։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1928), «Ինքնադիմանկար» (1928), «Հայ մայրը», «Գյուղի ճանապարհը» և այլ կտավներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ամերիկահայ մամուլում տպագրվել են Գասպարյանի «Դալիլա», «Մաֆո», «Երուսաղեմի մեջ» և այլ պիեսները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Գասպարյան Եղիա Գասպարի, Պատանի նեգր (1922)
- ↑ «Գասպարյան Եղիա Գասպարի, Բնանկար (1928)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիա Գասպարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 694)։ |