HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լազարյան (այլ կիրառումներ)

Աղազար Նազարեթի Լազարյան (1788[1][2] կամ փետրվարի 17, 1797(1797-02-17), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մոտ 1870-ականներ[1][2] կամ հոկտեմբերի 14, 1871(1871-10-14), Ռուսաստան և Բրյուսել, Բելգիա), ռուսական բանակի գնդապետ էր, հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, 1828 թվականի պարսկահայերի գաղթի կազմակերպիչներից։

Եղիազար Լազարյան
L.E. Lazarev.jpg
1788[1][2] կամ փետրվարի 17, 1797(1797-02-17) - մոտ 1870-ականներ[1][2] կամ հոկտեմբերի 14, 1871(1871-10-14)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրՌուսաստան կամ Բրյուսել, Բելգիա
ԳերեզմանBrzeg Dolny
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Կոչումգնդապետ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-պարսկական պատերազմ և Ռուս-թուրքական պատերազմ
ԿրթությունՀաղորդակցության ուղիների ինժեներների ինստիտուտ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Ոսկե զենք «Քաջության համար», Առյուծի և Արևի շքանշան և Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան

ԳործունեությունըԽմբագրել

1814 թվականից ծառայել է ցարի թիկնապահ գվարդիական հեծյալ գնդում։ 1827 թվականի հոկտեմբերին մասնակցել է Ատրպատականի և Թավրիզի գրավմանը, Եղել Թավրիզի պարետ, մասնակցել Դեհկարխանի և Թուրքմենչայի հաշտության բանակցություններին։ 1828 թվականի փետրվարին Պասկեվիչը Լազարյանին նշանակել է պարսկահայերի գաղթի հանձնաժողովի պետ։ 1828-1829 թվականներին այդ հանձնաժողովը Ատրպատականից Հայկական մարզ ու Արցախ գաղթեցրեց ավելի քան 50 հազար (8249 ընտանիք) հայ։ Դրա համար նա պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով։ Ներսես Աշտարակեցու աքսորվելուց (1828) հետո Լազարյանը հայկական աշխարհազոր ստեղծելու և հայկական պետականությունը վերականգնելու մեղադրանքով արտաքսվել է Կովկասից։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Լազարյանը թողել է զինվորական ծառայությունը։ 1830 թվականին պարգևատրվել է Առյուծ և Արև պարսկական շքանշանով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 469—470.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2. — էջ 394.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469