Գուրգեն Եղիազարյան (հիդրոտեխնիկ)

հիդրոտեխնիկ-ճարտարագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բազիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Մարկոսի Եղիազարյան (օգոստոսի 28, 1961(1961-08-28), Արբաթ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիդրոտեխնիկ-ճարտարագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2001)։

Գուրգեն Եղիազարյան
Ծնվել էօգոստոսի 28, 1961(1961-08-28) (62 տարեկան)
ԾննդավայրԱրբաթ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1983)
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Եղիազարյանը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 28-ին Արբաթ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1983 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1989-1999 թվականներին աշխատել է ՀԳԱ (այժմ՝ ՀԱԱՀ) հիդրոտեխնիկայի և հողբարելավման, 1999-2002 թվականներին՝ հողաշինությանյան և հողային կադաստրի ամբիոններում, 2002-2003 թվականներին եղել է նույնի գյուղացիական և կոլեկտիվ տնտեսություններում Ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոնի տնօրեն, 2004-2009 թվականներին՝ «Ագրոգիտասփյուռ» դեպարտամենտիպետ, 2009 թվականից՝ հողաշինության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ, 2013 թվականից՝ միաժամանակ, հիդրոմելիորացիայի, հողաշինության և հողային կադաստրի ֆակուլտետ իդեկան։

Աշխատանքները վերաբերում են ոռոգելի հողատարածություններում աղաջրային ռեժիմի կանխատեսման ու կարգավորման, ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։