Հողային կադաստր
Հողային կադաստր, հողի բնական, տնտեսական, իրավական, վիճակի հավաստի տվյալների ամբողջություն։
Հողային կադաստրը Հայաստանում
խմբագրելՀայաստանում հողային կադաստրը առանձին համակարգ չէ և ներառված է Կադատրի կոմիտեում։ 2001 թվականին ընդունված ՀՀ Հողային օրենսգրքի 33 հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրը հողամասերի ու դրանց վրա ամրակայված անշարժ գույքի հաշվառման, բնական, տնտեսական և իրավական, կարգավիճակի, տեղաբաշխման ու չափերի, որակ, բնութագրերի, իրավական ռեժիմի, սեփականության և այլ գույքային իրավունքների ու դրանց սահմանափակումների պետական գրանցման, անշարժ գույքի գնահատման հավաստի տեղեկությունների համակարգ է։
Այդ տեղեկությունները հաշվի են առնվում հողերի պահպանումը և օգտագործումը ծրագրավորելիս, հողամասեր տրամադրելիս, հողի վճարների չափերը որոշելիս, հողաշինարարություն իրականացնելիս, հողի օգտագործման և պահպանման տնտեսական գործունեությունը գնահատելիս և այլն։
Հողի մասնավոր սեփականության պայմաններում հողային կադաստրը ծառայում է՝
- հարկային քաղաքականության իրականացման,
- հողային շուկայի ձևավորման,
- մասնավոր սեփականության ձևակերպման նպատակներին։
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 528)։ |