Եղեսպակ կիսաթփային
Եղեսպակ կիսաթփային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Տրիբա | Mentheae |
Ցեղ | Եղեսպակ (Salvia) |
Տեսակ | Եղեսպակ կիսաթփային (S. suffruticosa) |
Միջազգային անվանում | |
Salvia suffruticosa |
Եղեսպակ կիսաթփային (լատ.՝ Salvia suffruticosa), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
ՆկարագրությունԽմբագրել
50 սմ բարձրությամբ, հիմքի մոտ ճյուղավորված և փայտացած ցողունով եթերայուղատու կիսաթուփ է։ Եթերայուղն ունի մշկընկույզի հոտն հիշեցնող բուրմունք։ Տերևները փետրաձև են։ Ծաղկաբույլը պարզ է, կազմաված է իրարից հեռացած 4-8 և օղակաձև դասավորված 6-10 ծաղիկներից։ Ծաղիկները երկշուրթ են, վերինները սաղավարտաձև, իսկ ստորինները եռաբլթակ շուրթերով։ Բաժակը կանաչավուն է և ունի ձուլված խողովակ, իսկ վերևում՝ եզրերից կարճ, հաստ, բաց գույնի (երբեմն դեղնավուն) գեղձեր, որոնք պատված են ատամիկներով։ 15-18 մմ երկարությամբ պսակը դեղնավուն է։ Պտուղը կազմված է չորս մասերից՝ էրեմներից[1]։
ՏարածվածությունԽմբագրել
Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Գեղադիր, Գառնի, Հացավան, Երանոսի լեռնաշղթա)[1]։
ԷկոլոգիաԽմբագրել
Բույսը աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1700 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանների չոր քարքարոտ, խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
ՊահպանությունԽմբագրել
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6