Եհուի զինակիցները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եհուի զինակիցները (ֆր.՝ Les Compagnons de Jéhu), Ալեքսանդր Դյումա հոր պատմական վեպ, առաջին անգամ հրապարակված 1857 թվականին։ Սա տրիլոգիային երկրորդ մասն է, որի մեջ մտնում են «Սպիտակները և կապույտները» (ավելի ուշ՝ 1867 թվականին հրապարակված) և «Շևալյե դե Սենտ Էրմին» (1869 թվական)։
Եհուի զինակիցները ֆր.՝ Les Compagnons de Jéhu | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նախորդ | Սպիտակները և կապույտները |
Հաջորդ | Շեվալյե դե Սենտ Էրմին |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 1857 |
Թվային տարբերակ | beq.ebooksgratuits.com կայքում (ֆր.)] |
Վեպի գործողությունները ընթանում են Նապոլեոն Բոնապարտի, Ֆրանսիայում կայսերական ռեժիմի հաստատման ժամանակ, ռոյալիստների Հանրապետությանն ուղղված դավադրության պատմության ֆոնի վրա։ Ռոյալիստների զինված խմբավորումները այնքան դաժան էին հանրապետականների հանդեպ, որ ֆրանսիացիները նրանց անվանում էին Եհուի զինակիցներ - իսրայելական արյունարբու թագավոր Եհուի անվամբ։ Այստեղից էլ գալիս է վեպի անվանումը։
Էկրանավորում
խմբագրելՀամանուն հեռուստաֆիլմ, 1966 թվական, ռեժիսոր - Միշել Դրաշ (ֆր.՝ Michel Drach), սցենարիստ-տնօրեն - Ժակ Արման (Jacques Armand)։