Զավեն Եկավյան

արևելագետ, լեզվաբան, մշակութային գործիչ
(Վերահղված է Եկավյան Զավենից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եկավյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զավեն Վարդանի Եկավյան (սեպտեմբերի 1, 1943(1943-09-01)[1], Հալեպ, Սիրիա), արևելագետ, լեզվաբան, մշակութային գործիչ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1998)։

Զավեն Եկավյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1943(1943-09-01)[1] (80 տարեկան)
Հալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունարևելագետ և լեզվաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՓարիզի համալսարան (1964) և Երևանի պետական համալսարան (1969)
Տիրապետում է լեզուներինարաբերեն և հայերեն
Պարգևներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Զավեն Եկավյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը, միաժամանակ` Փարիզի հասարակագիտական ակադեմիան, Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցը, 1969 թվականին՝ Երևանի պետական համալսարանը, 1977 թվականին՝ Փարիզի պետական վարչագիտական ինստիտուտը։ 1972-1984 թվականներին դասավանդել է Սորբոնի համալսարանում, 1972-1984 թվականներին եղել է Մարի-Նուբար ուսանողական ոստանի տնօրեն, 1984-2011 թվականներին՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն[2]։

  Մենք բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք։
- Զավեն Եկավյան[3]
 

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Սորբոնի համալսարանի դոկտոր, 1977 թ.
  • Շվեյցարիայի պատվո շքանշան, 1994 թ.
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոց պատվո շքանշան, 1995 թ.
  • Ֆրանսիայի լեգեոնի ասպետ, 1995 թ.
  • Վատիկանի Սուրբ Սեղբեստրոսի հրամանատարի կոչում, 1999 թ.
  • Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, 2000 թ.
  • Մովսես Խորենացու մեդալ, 2000 թ.
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի մեդալ, 2003 թ.
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանի աստիճանի մեդալ, 2003 թ.
  • Մեսրոպ Մաշտոց շքանշան, 2009 թ.[4][5]

Երկեր խմբագրել

  • Հնդեվրոպական լեզուների բառապաշարը և հայերենի տեղը, 1975 թ.
  • Ֆրանս-հայերեն բառարանագրությունը 19-րդ դարում, 1976 թ.
  • Մխիթարյան միաբանությունը և բառարանագրությունը, 1977 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5186
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Զավեն Եկավյան. «Բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»
  4. Զավեն Եկավյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Եկավյան» հոդվածին։