Ելենա Պետուշկովա (ռուս.՝ Елена Владимировна Петушкова. նոյեմբերի 17, 1940(1940-11-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունվարի 8, 2007(2007-01-08), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ձիավարուհի մարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970), մարզիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու։

Ելենա Պետուշկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝կենսաքիմիկոս և dressage rider
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 17, 1940(1940-11-17)[1]
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ՝հունվարի 8, 2007(2007-01-08) (66 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան
160 սանտիմետր[2]
Քաշ՝65 կիլոգրամ[2]

Կենսագրություն խմբագրել

Մարզական կարիերա խմբագրել

1964 թվականից ընդգրկվել է ձիավարության խորհրդային հավաքականի կազմում։ Մասնակցել է 1968 թվականի Մեխիկոյի Օլիմպիական խաղերին և արծաթե մեդալ նվաճել թիմային հաշվարկում ՝ Իվան Կալիտայի և Իվան Կիզիմովի հետ։ Չորս տարի անց նույն թիմակիցների հետ նվաճել է Մյունխենի օլիմպիական խաղերի ոսկե մեդալը և, բացի այդ, անհատական հաշվարկով արժանացել է արծաթե մեդալի։ Իր կարիերայի ընթացքում Պետուշկովան տասներեք անգամ դարձել է ԽՍՀՄ-ի կամ Ռուսաստանի չեմպիոնուհի, իսկ 1970 թվականին էլ հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի՝ հաղթանակ տանելով Էքս-լա-Շապելում[3] անցկացված բարձրագույն մակարդակի առաջնությունում։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո նա դարձել է Խորհրդային Միության օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (1983-1991), ապա՝ Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ (1996-1999), 1997 թվականից էլ՝ ձիավարության Ռուսաստանի հավաքական թիմի մարզիչ[3]։

Գիտական կարիերա խմբագրել

Ելենա Պետուշկովան մարզական կարիերային զուգահեռ գիտական կարիերա է արել։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության բաժինը, 1966 թվականից աշխատել է այդ նույն համալսարանի կենսաբանության ամբիոնում՝ որպես գիտաշխատող։ 1991-1997 թվականներին գիտահետազոտական աշխատանքները շարունակել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտում։ Հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1982 թվականին հրատարակել է «Введение в кинетику ферментативных реакций» մենագրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петушкова Елена Владимировна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Olympedia — 2006.
  3. 3,0 3,1 «Equestrian dressage champion Petushkova dies at 66» sur le site Rianovosti (անգլերեն)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Елена Вайцеховская. (2007 թ․ հունվարի 10). «Фрау Пепел». «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին.
  • Елена Петушкова на databaseolympics.comԱրխիվացված 2007-02-21 Wayback Machine(անգլ.)