Ելենա Յուրկովսկայա

ուկրաինացի պարալիմպիկ մարզիկ

Ելենա Յուրևնա Յուրկովսկայա (ուկրաիներեն՝ Юрковська Олена Юріївна, սեպտեմբերի 27, 1983(1983-09-27), Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզիկ, Պարալիմպիկ խաղերի բազմակի չեմպիոն, Ուկրաինայի հերոս[1]։

Ելենա Յուրկովսկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ և վոլեյբոլիստուհի
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 27, 1983(1983-09-27) (41 տարեկան)
Ծննդավայր՝Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ելենա Յուրկովսկայան ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Կոլոմիա քաղաքում։

Երեք տարեկանում լուրջ հիվանդությունից հետո կորցրել է երկու ոտքը։ Ելենայի ծնողները տեղափոխվեցին Կիևի շրջանի Մակարով գյուղ, որտեղ 1998 թվականից աղջիկը սկսել է վոլեյբոլ և սեղանի թենիս խաղալ։ Այժմ նա ապրում է Վիշնևոյում։

2000 թվականից զբաղվում է ձմեռային մարզաձևերով` բիաթլոնով և դահուկավազքով։ 2002 թվականին առաջին անգամ հանդես է եկել Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային պարալիմպիկ խաղերում, որտեղ նվաճել է արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Մարզվում է Վալերի Նիկոլաևիչ Կազակովի (դահուկավազք) և Վասիլի Պետրովիչ Մուկշինի (բիաթլոն) մոտ։

2006 թվականի ապրիլի 3-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի թիվ 287/2006 հրամանագրով ձմեռային պարալիմպիկ խաղերում բացառիկ սպորտային նվաճումների, ցուցաբերած քաջության, նվիրվածության, հաղթանակի և Ուկրաինայի սպորտային հեղինակությունը աշխարհում բարձրացնելու համար բիաթլոնի և դահուկավազքի պարալիմպիկ խաղերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր, 2006 թվականի Թուրինի ձմեռային պարալիմպիկ խաղերի լավագույն մարզիկ Ելենա Յուրևնա Յուրկովսկայային շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում, և նա պարգևատրվել է «Ոսկե աստղ» շքանշանով[2][3]։

Նույն օրը, դահուկավազքի և բիաթլոնի Ուկրաինայի թիմի ավագ մարզիչ Վալերի Կազակովին շնորհվել է պատվավոր կոչում` «Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ»։ Նույն թվականին Յուրկովսկայան արժանացել է «Sports Star Awords» մրցանակի, որը հանձնվում է միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո։ Յուրկովսկայային առաջադրել էր «Eurospora» սպորտային հեռուստաալիքը։ 2006 թվականին արժանացել է «Երրորդ հազարամյակի կին» Ուկրաինայի մրցանակին։ Նույն թվականին «2006 թվականի սպորտային տարվա հերոսները» միջոցառման ժամանակ պարգևատրվել է «ուժեղ ոգի» անվանակարգում։ 2010 թվականին արժանացել է «Երկրի հպարտություն» կոչմանը։

Սպորտային նվաճումներ

խմբագրել

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2002

խմբագրել
  •   Արծաթ - բիաթլոն
  •   Բրոնզ - դահուկավազք
  •   Բրոնզ - դահուկավազք
  •   Բրոնզ - դահուկավազք

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2006

խմբագրել
  •   Ոսկի - դահուկավազք, 5 կմ
  •   Ոսկի - դահուկավազք, 2,5 կմ
  •   Ոսկի - բիաթլոն, 7,5 կմ
  •   Ոսկի - բիաթլոն, 10 կմ
  •   Արծաթ - դահուկավազք, 10 կմ
  •   Բրոնզ - դահուկավազք, էստաֆետա 3х2,5 կմ

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2010

խմբագրել
  •   Ոսկի - բիաթլոն, 2,4 կմ անհատական մրցավազք
  •   Արծաթ - դահուկավազք, 1 կմ
  •   Արծաթ - բիաթլոն, 10 կմ
  •   Արծաթ - դահուկավազք, էստաֆետա 3x2,5 կմ
  •   Բրոնզ - դահուկավազք, 10 կմ

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014

խմբագրել
  •   Բրոնզ - բիաթլոն, 6 կմ
  •   Բրոնզ - բիաթլոն, 12,5
  •   Արծաթ - դահուկավազք, էստաֆետա

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ЮРКОВСЬКА ОЛЕНА ЮРІЇВНА Արխիվացված 2008-06-19 Wayback Machine (ուկր.)
  2. 2,0 2,1 Указ Президента України № 287/2006 від 3 квітня 2006 року «Про присвоєння О. Юрковській звання Герой України»(ուկր.)
  3. 3,0 3,1 Украинский портал «Кто есть кто» Արխիվացված 2008-06-19 Wayback Machine(ուկր.)
  4. «Указ Президента України № 676/2014 Про відзначення державними нагородами України з нагоди Дня Незалежності України» (ուկրաիներեն). www.president.gov.ua. 23 серпня 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Указ Президента України № 443/2010 від 25 березня 2010 року «Про відзначення державними нагородами України спортсменів, тренерів та фахівців національної збірної команди України серед спортсменів-інвалідів на X зимових Паралімпійських іграх»(ուկր.)
  6. Указ Президента України № 278/2002 від 21 березня 2002 року «Про відзначення державними нагородами України членів збірної команди України на VIII зимових Параолімпійських та XIX літніх Дефлімпійських іграх»