Ելենա Կուզմինա

ռուս խորհրդային գրող, արձակագիր և թարգմանիչ

Ելենա Նիկոլաևնա Կուզմինա (ռուս.՝ Елена Николаевна Кузьмина, նոյեմբերի 17, 1956(1956-11-17), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր և թարգմանիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1999)։ Էդուարդ Վոլոդինի անվան գրական մրցանակի (2002), Ռուսաստանի մեծ գրական մրցանակի (2006), ինչպես նաև այլ գրական մրցանակների դափնեկիր։

Ելենա Կուզմինա
Ծնվել էնոյեմբերի 17, 1956(1956-11-17) (67 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր և թարգմանչուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱրխանգելսկի պետական տեխնիական համալսարան (1980) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1991)
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ելենա Կուզմինան ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 17-ին, Մոսկվայում։ 1975-1980 թվականներին սովորել է Արխանգելսկի անտառատեխնիկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո 1980-1986 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում որպես ինֆորմատիկայի դասախոս։ 1986-1990 թվականներին Արխանգելսկի անտառի և անտառաքիմիայի ինստիտուտում զբաղվել է գիտական աշխատանքով։ Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժինն ավարտելուց հետո 1991 թվականից աշխատել է Հյուսիսարևմտյան գրահրատարակչությունում որպես խմբագիր։ 1995 թվականից դասավանդում է Պոմորսկի պետական համալսարանի գրականության ամբիոնում։ 1994-2001 թվականներին եղել է Բարենցի տարածաշրջանի գրական խորհրդի անդամ, 2001-2003 թվականներին` նույն խորհրդի նախագահ[1][2][3]։ 2000-2011 թվականներին եղել է Ռուսաստանի գրողների միության Արխանգելսկի տարածաշրջանային վարչության նախագահի տեղակալը, 2011-2015 թվականներին` նախագահ[4]։

1999 թվականից Ռուսաստանի գրողների միության վարչության անդամ է[5]։ 1994 թվականից մասնակցել է Շվեդիայի երիտասարդ գրողների և Ֆինլանդիայի կին գրողների, իսկ 1998 թվականից Նորվեգիայում անցկացվող միջազգային գրական սեմինարներին։ 1988 թվականին «Հյուսիսի երիտասարդ ձայներ» ժողովածուում հրապարակվել են Կուզմինայի առաջին բանաստեղծական ստեղծագործությունները։ Հետագայում հրապարակվել են Կուզմինայի «Թռչնային երազներ» (1999), «Կյանքը այսօր գիշերը …» (2002), «Հեռավոր ճանապարհի երանությունը» (2012) ժողովածուները։ Կուզմինայի ստեղծագործությունները հրապարակվել են այնպիսի հայտնի գրական ալմանախներում և ամսագրերում ինչպիսիք են` «Молодая гвардия», «Смена», «Север», ինչպես նաև Նորվեգիայի և Շվեդիայի պարբերական հրատարակչություններում[4][6]։

2006 թվականին «Հյուսիսային նամակներ» բանաստեղծությունների գրքի և «Դիմիտրևյան շաբաթ» բանաստեղծական շարքի համար Ելենա Նիկոլաևնա Կուզմինային շնորհվել է Ռուսաստանի մեծ գրական մրցանակ։ 2013 թվականին «Հյուսիսային նամակներ» բանաստեղծությունների գրքի համար արժանացել է «Полярная звезда» Համառուսաստանյան գրական մրցանակի «Поэзия» անվանակարգում[4]։

Մատենագիտություն խմբագրել

  • Звонарь, и он же истопник…: стихи / Елена Кузьмина // Север. — 1996 г. — № 4. — C. 14-15
  • Вместе с метелью: стихи / Елена Кузьмина; вступ. слово Е. Ш. Галимовой // Красная пристань : лит.-худож. альм. — 1998 г. — № 2. — С. 3-6.
  • Птичьи сны: Кн. стихотворений / Елена Кузьмина; Издат. центр Арханг. гос. мед. акад. — Архангельск : Издат. центр АГМА, 1999 г. — 41 с. — ISBN 5-85320-292-8
  • Дом Марии, что на Белом море: стихи / Елена Кузьмина // Новая книга России. — 2000. — № 1. — С. 56-59.
  • Старуха : цикл стихотворений / Елена Кузьмина // Двина. — 2001. — № 3/4. — С. 36-38.
  • Детство: [стихотворение] // Здесь начинаются дороги : антология писателей Баренц-региона / ред. В. Лемесов. — Архангельск : Правда Севера, 2001 г. — С. 101.
  • Ночь жития сего…: стихи / Елена Кузьмина; худож. А. Юдин. — Архангельск : Изд. центр Сев. гос. мед. ун-та, 2002 г. — 58 с.
  • Была страна… Была война… Была любовь: стихотворения / Елена Кузьмина. — Союз писателей России. — М. : Союз-Принт, 2004 г. — С.342
  • Северные письма: [стихи] / Елена Кузьмина. — Архангельск: [б. и.], 2005 (Онеж. тип.). — 37 с. — ISBN 5-85320-502-1
  • Димитриевская суббота / Елена Кузьмина // Роман-журнал ХXI век. — 2005. — № 8/9. — С.72-73 : ил.
  • Радости мои: книга стихов / Елена Кузьмина. — Москва : ИХТИОС, 2006 г. — 45 с.
  • И печален любой проселок: [стихи] / Елена Кузьмина // Наш современник. — 2007. — № 8. — С. 65-66
  • А по северным рекам стояли тогда деревни…: памяти Фёдора Абрамова : cтихи / Елена Кузьмина // Двина. — 2010. — № 1. — С. 5.
  • Дороги дальней благодать: стихотворения / Елена Кузьмина. — Архангельск : ИПП «Правда Севера», 2011 г. — 103 с. — ISBN 978-5-85879-739-5
  • Елена Кузьмина: Стихи / Молитвы русских поэтов XX—XXI : антология. — Москва : Вече, 2013 г. — С. 842—848.
  • Колокольчики мои. Happy end при конце света / Елена Кузьмина. — Москва : Сказочная дорога, 2014 г. — 251 с. — ISBN 978-5-4329-0062-3
  • Про Марью Ивановну: стихи / Елена Кузьмина // Двина. — 2016. — № 2. — С. 36-38[7]

Մրցանակներ խմբագրել

  • «Полярная звезда» համառուսաստանյան գրական մրցանակ «Պոեզիա» անվանակարգում «Հյուսիսային նամակներ» բանաստեղծությունների գրքի համար (2013[8])
  • Ռուսաստանի Մեծ գրական մրցանակ (2006 — «Հյուսիսային նամակներ» բանաստեղծությունների գրքի և «Դիմիտրևյան շաբաթ» բանաստեղծական շարքի համար[9])
  • Էդուարդ Վոլոդինի անվան գրական մրցանակ (2002[4])
  • Նիկոլայ Ռուբցովի անվան համառուսաստանյան գրական մրցանակ (1999[4])

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Goran Buren. Два поэта из Архангельска // Provins. — Швеция, 1994. — № 3. — С. 40
  2. Jan Brodal. Russisk lyrikk…// Hammarn. Норвегия, 1998. — Май. — С. 28
  3. Архангельская поэтесса начинает руководить литературными процессами всего Баренц-региона : беседа с поэтессой Еленой Кузьминой / беседовала С. Пешкова // Правда Севера. — 2001. — 3 нояб. — С. 4
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Кузьмина, Елена Николаевна». Литературный Север. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  5. «Руководство правления Союза писателей России». Союз писателей России. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  6. Поморская энциклопедия: в 5 т. / Администрация Арханг. обл. [и др.]; гл. ред. Н. П. Лавёров. — Архангельск : Помор. гос. ун-т им. М. В. Ломоносова, Т. 4: Культура Архангельского Севера / гл. ред. Т. С. Буторина. — 2012 г. — 663 с. — С.268 — ISBN 978-5-85879-750-0
  7. «Кузьмина, Елена Николаевна». РГБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  8. «Взошла «Полярная звезда»». Союз писателей России. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  9. «Большая литературная премия России». Союз писателей России. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել