Ելենա Ալեքսանդրի Բլագինինա (ռուս.՝ Елена Александровна Благинина, մայիսի 14 (27), 1903[1], Q23885106?, Սվերդլովսկի շրջան - ապրիլի 24, 1989(1989-04-24)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ[3][4]։

Ելենա Բլագինինա
ռուս.՝ Елена Александровна Благинина
Ծնվել էմայիսի 14 (27), 1903[1]
ԾննդավայրQ23885106?, Սվերդլովսկի շրջան
Վախճանվել էապրիլի 24, 1989(1989-04-24)[2][1] (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, մանկագիր, թարգմանչուհի և գրող
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԳրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտ (1925)
Ուշագրավ աշխատանքներ«Осень»
«Садко»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱմուսինԳեորգի Օբոլդուև

Կենսագրություն

խմբագրել

Ելենա Բլագինինան ծնվել է 1903 թվականի մայիսի 27-ին երկաթուղայինի ընտանիքում։ 1913-1922 թվականներին սովորել է Կուրսկի Մարիանյան գիմնազիայում ու Կուրսկի մանկավարժական ինստիտուտում։ 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Ելենա Բլագինինայի բանաստեղծություններն սկսել են տպագրվել 1921 թվականին։ 1925 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Բրյուսովի անվան գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը։ Մի քանի տարի աշխատել է «Իզվեստիա» թերթում։

Ամուսնացած է եղել բանաստեղծ Գեորգի Օբոլդուևի հետ, որը 1933 թվականին ձերբակալվել է հակախորհրդային պրոպագանդայի համար և աքսորվել երեք տարով։ Ելենա Բլագինինան հուշեր գրել է նրա մասին[4][5]։

1940-ական թվականներին Ելենա Բլագինինան դարձել է Խորհրդային Միության առաջատար մանկագիրներից մեկը։ 1942 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանվել է «Աղվեսը, նապաստակն ու աքաղաղը» մուլտֆիլմը Ելենա Բլագինինայի սցենարով[6]։

1946 թվականին թողարկվել են մի քանի ռադիոհաղորդումներ Ելենա Բլագինինայի սցենարով[7]։

1950-ական թվականներին, երբ սկսվել են հալածանքներ բանաստեղծ Բորիս Պաստեռնակի դեմ, պաշտպանել է նրան, իսկ հետագայում նաև Գրողների միությունից հեռացված Լիդիա Չուկովսկայային։

1969 թվականին թողարկվել է «Колобок» ամսագրի ձայնասկավառակը, որտեղ Ելենա Բլագինինան կարդում է իր բանաստեղծությունները[8]։

Ելենա Բլագինինան մահացել է 1989 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի մոտ գտնվող Գոլիցինի գերեզմանատանը, որտեղ գտնվել է գրողների տունը։

2018 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի գրողների միության Օրյոլի մարզային կազմակերպության նախաձեռնությամբ և Սվերդլովսկի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի որոշմամբ սահմանվել է Ելենա Բլագինինայի անվան գրական ամենամյա բաց մրցանակ[9]։

Ստեղծագործությունը

խմբագրել

1933 թվականից «Мурзилка» ու «Затейник» մանկական ամսագրերի մշտական հեղինակներից է, ավելի ուշ աշխատել է որպես խմբագիր։ 1936 թվականին լույս են տեսել Ելենա Բլագինինայի առաջին մանկական գրքերը՝ «Осень» և «Садко»։ Բլագինինայի գրքերը (ավելի քան 40) միշտ էլ սիրված են եղել հանրության կողմից։

Ելենա Բլագինինան նաև թարգմանել է մանկական բանաստեղծություններ (մասնավորապես Լև Կվիտկոյի ստեղծագործությունները), Տարաս Շևչենկոի, Յուլիան Տուվիմի ստեղծագործությունները, Մարիա Կանոպնիցկայայի հեքիաթները։ 1938 թվականից ի վեր թարգմանել է ավելի քան 30 գիրք։

Պարգևներ

խմբագրել
  • «Պատվո նշան» երկու շքանշան
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 10-ամյակի» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 221—222. — ISBN 5-94848-245-6
  3. «Детский сайт. Елена Александровна Благинина».
  4. 4,0 4,1 «МБУК «Гуманитарный центр - библиотека имени семьи Полевых». «Чудесные часы с Е. Благининой»».
  5. «Домашний очаг. Елена Благинина: добрые детские стихи и муж, арестованный за антисоветскую пропаганду».
  6. «Творческий проект по теме: "Военная поэзия в творчестве детских писателей: Е. А. Благинина, С. Я. Маршак, А. Л. Барто"».
  7. «РГАЛИ. Благинина Елена Александровна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  8. «Старое радио. Колобок (звуковой журнал) — Елена Благинина читает свои стихи (№2 1969)».
  9. «Орловский Дом литераторов. Ежегодная открытая литературная премия имени Елены Благининой».

Աղբյուրներ

խմբագրել
  • Казак В.։ Лексикон русской литературы XX века.

Գրականություն

խմբագրել
  • Приходько В. А. Елена Благинина. Очерк творчества. — М., 1971.
  • Озеров Лев. И только песня остаётся… Памяти Елены Благининой // Детская литература, 1989, № 9.