Ելենա Անատոլիևնա Անկուդինովա (1962[1][2], Պավլոդար, Ցելիննի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ) ղազախ, նախկին խորհրդային, շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2013), մեծահասակների աշխարհի չեմպիոն (50 տարեկան և բարձր, 2013), Ղազախստանի չեմպիոն (2015), շախմատի մարզիչ և մրցավար։

Ելենա Անկուդինովա
Պետություն(ներ) ԽՍՀՄ և  Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ1962[1][2]
ԾննդավայրՊավլոդար, Ցելիննի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումկանանց գրոսմայստեր[1] և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ
ՖԻԴԵ համար13702114
365chessYelena_Ankudinova
Chesstempo համար8870
ICCF համար8870
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2010[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3]
 Yelena Ankudinova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում, հորից, որը եղել է իրավաբան և Պավլոդարի պատվավոր քաղաքացի։ Տասը տարեկանում հաճախել է շախմատի դպրոց և դարձել հանրապետության փոքր տարիքակիցների չեմպիոն։ 1978 թվականին սենսացիոն կերպով դարձել է Ղազախստանի ԽՍՀ սպարտակիադայի չեմպիոն՝ հետ թողնելով իրենից շախմատի վարպետներ Աիդա Մուսլիմովային և Տատյանա Ժիվաևային (Սերգեևա)։ Հետագայում մասնակցել է ԽՍՀՄ դպրոցականների սպարտակիադային, միութենական պատանեկան խաղերին և Խորհրդային Միության երեք պատանեկան առաջնություններին։ Նա անընդհատ հաղթել է Խորհրդային Միության հավաքականի ապագա անդամ Գուլնարա Սախատովային։

Ելենա Անկուդինովան 1985 թվականին ավարտել է ինստիտուտն ու որպես ինժեներ-էլեկտրիկ անցել աշխատանքի Ստեպնոգորսկում։ Ամուսնացել է 1992 թվականին, ունեցել դուստր, ինչի պատճառով 5 տարի չի մասնակցել մրցաշարերի[4]։

1997 թվականին Ելենա Անկուդինովան սկսել է նորից զբաղվել շախմատով։ 2000 թվականին նա դարձել Ղազախստանի փոխչեմպիոն, այդ նվաճումը նա կրկնել է 2004 թվականին, ընդգրկվել ազգային հավաքականի կազմում և 2004 թվականին մասնակցել Իապանիայում տեղի ունեցած Կանանց համաշխարհային օլիմպիադային։

2007 թվականին Ելենա Անկուդինովային շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում[5]։

2012 թվականին ղազախ շախմատիստուհին մասնակցել է Հունաստանում տեղի ունեցած 50 տարեկան և բարձր տարիքակիցների մեծահասակների շրջանի XXII աշխարհի առաջնությանը։ Անկուդինովան մինչև վերջին տուրը եղել է առաջատար, ոչ-ոքին երաշխավորվում էր նրա հաղթանակը մրցաշարում, սակայն գերմանացի Օլգա Լոպատինայի հետ խաղում նա պարտվել է հայտնվել 6-րդ տեղում[6]։

2013 թվականի նոյեմբերին Խորվաթիայի Օպատիա քաղաքում տեղի ունեցած մեծահասակների հերթական առաջնությունում Անկուդինովան դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա կես միավորով առաջ է անցել վրացի շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիից[7][8]։ Այդ հաղթանակի համար ղազախ շախմատիստուհուն շնորհվել է կանանց միջազգային գրոսմայստերի կոչում[9]։

Մեկ տարի անց Կատերինիում (Հունաստան) տեղի ունեցած մեծահասակների հերթական առաջնությունում Ելենա Անկուդինովան նվաճել է արծաթե մեդալ։

2015 թվականի մայիսին նա առաջին անգամ դարձել է Ղազախստանի չեմպիոնուհի, հաջորդ տարի՝ փոխչեմպիոն, իսկ 2018 թվականի ապրիլին՝ բրոնզե մեդալակիր[10]։

2018 թվականի օգոստոսին Ղազախստանի մեծահասակների առաջնությունում նա ճանաչվել է չեմպիոն[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 chessgames.com — 2001.
  3. 3,0 3,1 OlimpBase
  4. Елена Анкудинова: «Неудача есть счастливая возможность попробовать ещё раз»
  5. «Чемпионка мира по шахматам Елена АНКУДИНОВА: Компьютерные игры притупляют интеллект». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  6. «22nd World Senior Chess Championship 2012 WOMEN SECTION». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  7. «ЕЛЕНА АНКУДИНОВА ПРИНОСИТ СЛАВУ КАЗАХСТАНУ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  8. Елена Анкудинова — новый казахстанский гроссмейстер
  9. Елена Анкудинова — новый казахстанский гроссмейстер
  10. «Муртас Кажгалеев и Елена Анкундинова стали чемпионами Казахстана». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  11. «Стали известны чемпионы Казахстана среди сеньоров». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Անկուդինովա» հոդվածին։