Ելենա Լուկյանովա
Ելենա Անատոլիի Լուկյանովա (ռուս.՝ Елена Анатольевна Лукьянова, հունիսի 27, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս իրավաբան, քաղաքական գործիչ, ՌԴ Հասարական Պալատի անդամ, փաստաբան (1996 թվականից)[1], իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Ելենա Լուկյանովա ռուս.՝ Елена Анатольевна Лукьянова | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1980) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր (2003) |
Մասնագիտություն | փաստաբան, իրավաբան, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, տնօրեն և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց |
Ծնողներ | հայր՝ Anatoly Lukyanov? |
Կուսակցություն | Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն, Ժողովրդական ազատության կուսակցություն և Civic Initiative? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | third Civic Chamber of the Russian Federation? և Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) |
Yelena Lukyanova Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ելենա Լուկյանովան ծնվել է 1958 թվականի հունիսի 27-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1980)։ Թեկնածուական դիսերտացիան գրել է «Օրենքը որպես խորհրդային պետական իրավունքի աղբյուր» (ՄՊՀ, 1984)։ Դոկտորական դիսերտացիան՝ «Ռուսաստանի պետականությունը և սահմանադրական օրենսդրությունը» (ՄՊՀ, 2003)։
1984 թվականից աշխատում է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։ Դասախոսում է Ռուսաստանի սահմանադրական իրավունքը։ Կարդում ընդհանուր լեքցիոն կուրս, «Սահամանադրական օրենսդրությանը արգացումը Ռուսաստանի Դաշնությունում», նախկինում՝ «ԱՊՀ երկրների սահմանադրական օրենսդրություն»։ Գիտական հետաքրքրությունների ոլորտ. իրավունքի աղբյուրներ, օրենսդրական գործընթացքի խնդիրներ, իրավաբանական կոլիզիաներ և այլն։
Աշխատել է Պետական Դումայի առաջին և երկրորդ գումարման ապարատում, Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի խորհրդական, Փաստաբանների Մոսկվայի մարզի կոլեգիայի անդամ է, մասնագիտացված է ընտրական վճիռների և ընտրությունների իրավաբանական ապահովման հարցերով։ Մասնակցել է մի շարք կարևոր քաղաքական գործերի քննման գործում. 2003 թ. դումայական ընտրությունների արդյունքների վավերականության (Գերագույն դատարանում), Սահմանադրությանը նահանգապետների ուղիղ ընտրությունների վերացման համապատասխանելու և այլն։
Ընտանիք խմբագրել
- հայրը՝ Անատոլի Լուկյանով, իրավաբանական գիտությունների դոկտոր, նախկինում հայտնի քաղաքական գործիչ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ (1990-1991)։
- մայրը՝ Լյուդմիլա Լուկյանովա, Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր
- որդին՝ Վլադիմիր Լուկյանով, իրավաբան։
Աշխատություններ խմբագրել
Ավելի քան 50 աշխատությունների հեղինակ է, այդ թվում «Օրնեքը որպես խորհրդային իրավունքի աղբյուր» (Մոսկվա, 1988), «Ռուսական պետականությունը և սահմանադրական օրենսդրությունը Ռուսաստանում (1917-1993)» (Մոսկվա, 2000), «Ժամանակաշրջանների և մայրցամաքների ծայրակցատեղում. ռուսական պետականության պատմության առթիվ. Ձեռնարկ ռեֆորմատոների համար» (Մոսկվա, 2002)։
Պարգևներ խմբագրել
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1989) «Օրնեքը որպես խորհրդային իրավունքի աղբյուր» աշխատության համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Փաստաբանների գրանցիչ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Սահմանադրական և մունիցիպալ իրավունք ամբիոն(չաշխատող հղում)
- Բոմբիստ փաստաբանի փոխարեն
- Ե.Ա. Լուկյանովան Ռուսաստանում ընտրությունների մասինи
- «Ռուսական պետականությունը և սահմանադրական օրենսդրությունը Ռուսաստանում (1917-1993)»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Լուկյանովա» հոդվածին։ |