Ելենա Սերգեևնա Ալաջալովա (ռուս.՝ Елена Сергеевна Аладжалова, մայիսի 24, 1904(1904-05-24), Բաուսկա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1984, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղանկարիչ[1], Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ելենա Ալաջալովա
Ծնվել էմայիսի 24, 1904(1904-05-24)
ԾննդավայրԲաուսկա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1984
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ելենա Սերգեևնա Ալաջալովան ծնվել է 1904 թվականի մայիսի 24-ին, Լատվիայի Կուրլյանդսկի նահանգի Բաուսկա քաղաքում ինժեներ-ճանապարհորդ Սերգեյ Ակիմովիչի ընտանիքում։ 1922 թվականին ընդունվել է Լենինգրադի նկարչատեխնիկական բարձր մակարդակի[փա՞ստ] ինստիտուտը, որտեղ սովորել է գեղանկարչության հիմունքները ռուս խորհրդային նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինից։ Հինգ տարի անց՝ 1927 թվականին ավատել է ինստիտուտը հիանալի[փա՞ստ] գեղանկարչի կոչմամբ։ Դիպլոմային աշխատանքն ուներ «Праздник 1 Мая» անվանումը[2]։

1920-ական թվականների վերջին, նա դառնում է Ռուսաստանի հեղափոխական նկարիչների միության (ՌՀՆՄ)[փա՞ստ] (ռուս.՝ Ассоциация художников революционной России (АХРР)) անդամ։ Նրա հիմնական գործերը եղել են բնանկարները և դիմանկարները, իսկ հիմնական նյութերը, որոնցով աշխատել է Ելենան, յուղաներկերն են և ջրաներկերը։ 1930-ական թվականներին «Союзкино»-յում և «Совкино»-յում աշխատել էր որպես նկարիչ։ Որպես նկարիչ, նա մասնակցել է Ա. Զարխիի և Ի. Խեյֆիցի ֆիլմերի ստեղծմանը։ Այդ ֆիլմերն էին «Քամին երեսին» (1930) և «Կեսօր»-ը (1931)։ Կոստրոմայի մարզում և Ռյազանի մարզում մասնակցել է «Союзкино»-ի ազգագրական էքսպեդիցիային որպես նկարիչ։

Հետագայում նա աշխատել է Լենինգրադի «Совкино» գեղարվեստաանիմատոր գործարանում[փա՞ստ][3]: 1950 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Մահ խմբագրել

Մահացել է 1984 թվականին, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադ քաղաքում։ Նրա աշխատությունները գտնվում են տարբեր թանգարաններում, այդ թվում և՛ Ռուսաստանում, և՛ արտերկրյան թանգարաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1980. С.4.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.29.
  3. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970. С.84.

Աղբյուրներ խմբագրել

  • |Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. Л., Художник РСФСР, 1964. С.7.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970. С.84.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1980. С.4.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.393.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.29.

Արտաքին հղումներ խմբագրել