Յազիդ իբն Ուսայդ
(Վերահղված է Եզիդ իբն Ուսայդից)
Յազիդ իբն Ուսայդ (արաբ․՝ يزيد بن أسيد السلمي, անհայտ - անհայտ), Արմինիայի ոստիկան։
Յազիդ իբն Ուսայդ | |
---|---|
անհայտ - անհայտ | |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Արաբա-խազարական պատերազմներ և Բյուզանդա-արաբական պատերազմներ |
Կյանք և ընտանիք խմբագրել
Ծննդյան և մահվան թվականները անհայտ են։ Եզիդի հայրը արաբական սուլայմ ցեղից էր, մայրը, ըստ արաբ մատենագիր Բալագուրիի, Սյունյաց իշխանի դուստրն էր։
Գործունեություն խմբագրել
Առաջին անգամ ոստիկան է եղել 752-754 թվականներին, երկրորդ անգամ՝ 760-770 թվականներին։ Երբ ավելացրել է հարկերը, հայերը բողոքել են, և խալիֆան ստիպված Եզիդին ազատել է պաշտոնից։ Երրորդ անգամ ոստիկան է դարձել հայերի 774-775 թվականներիի ապստամբությունից հետո, իշխել է մինչև 780 թվականը։ Վերագրավել է բյուզանդացիների ավերած Կարինը, վերաշինել նրա պարիսպները։ Պայքարել է խազարների և ապստամբ ծանարների դեմ։ Նրա տոհմը ժառանգաբար վարել է Արմինիայի ոստիկանի պաշտոնը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 486)։ |