Ռաբբուլա Եդեսացի (անհայտ, Խալկիս, Սիրիա - 435[1], Ուռհա, Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն), ականավոր աստվածաբան և եկեղեցական գործիչ, ասորական հայրաբանության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։ 412 թվականից մինչև իր վախճանը եղել է Եդեսիայի եպիսկոպոսը։

Ռաբբուլա Եդեսացի
Դիմանկար
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԽալկիս, Սիրիա
Մահացել է435[1]
Մահվան վայրՈւռհա, Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքահանա և գրող

Կենսագրություն խմբագրել

Ռաբբուլայի մասին կարևոր կենսագրական տվյալներ է հաղորդում ասորերեն լեզվով գրված նրա վարքը, որը հավանաբար ստեղծվել է 436-457 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ եդեսացի անհայտ հեղինակի կողմից[2]։ Ռաբբուլայի հայրը եղել է հեթանոս քուրմ, իսկ մայրը՝ քրիստոնյա, ում շնորհիվ էլ նա սերտ կապեր է ունեցել քրիստոնյաների հետ։ Նա սկզբնական շրջանում եղել է պետական ծառայող։ Ռաբբուլայի քրիստոնյա դառնալու գործում կարևոր ազդեցություն են ունեցել նրա ծանոթությունը Աբրահամ միայնակյացի, Խալկիսի Եվսեբիոս և Հալեպի Ակակիոս եպիսկոպոսների հետ, որոնց ազդեցության տակ Ռաբբուլան մեկնում է Պաղեստին և մկրտվում Հորդանան գետում, այնուհետև սկսում է վարել ճգնավորական կյանք[3]։ 412 թվականի գարնանը Ռաբբուլան ընտրվում է Եդեսիայի եպիսկոպոս։ Նրա հետևողական ջանքերի շնորհիվ շուտով Եդեսիայի թեմը ծաղկում է ապրում և դառնում իր ժամանակի գիտական կենտրոններից մեկը։ Ռաբբուլան աչքի էր ընկնում նաև աղանդավորական և հերետիկոսական շարժումների դեմ իր անհաշտ պայքարով։ Նա հանդիսանում էր հականեստորական շարժման գլխավոր դեմքերից մեկը և Կյուրեղ Ալեքսանդրացու քրիստոսաբանության ջերմ ջատագովը[4]։ Ռաբբուլան հականեստորական այս պայքարի ընթացքում Մելիտենեի եպիսկոպոս Ակակիոսի միջնորդությամբ նամակագրական կապ է հաստատել Հայոց Կաթողիկոս Սահակ Ա Պարթևի հետ՝ նրան զգուշացնելով Մեծ Հայքի տարածքում հայտնված նեստորական քարոզիչների վտանգից[5]։ Ռաբբուլան վախճանվել է 435 կամ 436 թվականի օգոստոսի 8-ին[6]։ Նրա գրական ժառանգությունից պահպանվել են միայն մի քանի պատառիկներ։

Գրականություն խմբագրել

  • Karl Pinggéra: Rabula von Edessa † 435/6. In: Wassilios Klein (Hrsg.)։ Syrische Kirchenväter. Stuttgart 2004, S. 57–70.
  • Klaus-Peter Todt: Rabbula. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 7, Bautz, Herzberg 1994, ISBN 3-88309-048-4, Sp. 1156–1159.
  • Georg Günter Blum: Rabbula von Edessa. Der Christ, der Bischof, der Theologe, CSCO 300, Subs. 34, Louvain 1969.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. Tj. Baarda, The Gospel Text in the Biography of Rabbula, in: Vigiliae Christianae, Vol. 14, No. 2, Juni 1960, S. 102–127, hier S. 103
  3. Karl Pinggéra, Rabula von Edessa † 435/6, in: Wassilios Klein (Hrsg.): Syrische Kirchenväter. Stuttgart 2004, S. 60-61.
  4. Karl Pinggéra, Rabula von Edessa † 435/6, in: Wassilios Klein (Hrsg.): Syrische Kirchenväter. Stuttgart 2004, S. 64-69.
  5. Georg Günter Blum, Rabbula von Edessa, in: LThK, Bd. 8, Freiburg 1999, S. 789.
  6. Karl Pinggéra, Rabula von Edessa † 435/6, in: Wassilios Klein (Hrsg.): Syrische Kirchenväter. Stuttgart 2004, S. 69.

Տես նաև խմբագրել