Յանա Եգորյան
Յանա Կարապետի Եգորյան (ռուս.՝ Яна Карапетовна Егорян, դեկտեմբերի 20, 1993, Երևան, Հայաստան)[1]՝ ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ։ 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն[2], 2015 թվականի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014)։ 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը[3]։ ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012)[4]։
Յանա Եգորյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 20, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայաստան |
Հասակ՝ | 1,75 մետր |
Քաշ՝ | 64 կիլոգրամ |
Կենսագրություն
խմբագրելՅանա Եգորյանը ծնվել է 1993 թվականին Թբիլիսիում[5]։ Մինչև վեց տարեկանը նա ապրել է Երևանում, այնուհետև մոր հետ տեղափոխվել է Ռուսաստանի Խիմկի քաղաք, որտեղ Սերգեյ Սյոմինայի ղեկավարությամբ զբաղվել է սուսերամարտով։ Հետագայում նրան մարզել է նաև Էլենա Ժեմաևան։ Որպես մասնագիտություն ընտրել է թրասուսերը[6]։
2010-2012 թվականներին Եգորյանը զգալի հաջողությունների է հասել կրտսեր և պատանեկան մակարդակներում՝ ոսկե մեդալ Սինգապուրում (2010) պատանեկան օլիմպիական խաղերի անհատական և թիմային մրցումներում, Մոսկվայում (2012) աշխարհի պատանեկան առաջնությունում անհատական մրցույթի հաղթանակ[7]։
2012 թվականին Յանա Եգորյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությանը մեծահասակների պայքարում և ներգրավվել Ռուսաստանի հավաքականի կազմում։ 2013 թվականին թրասուսերակիրների մրցապայքարում դարձել է աշխարհի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր[8]։
2016 թվականի Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է[9]։ Թրամարտի կանանց անհատական պայքարի եզրափակիչում Յանա Եգորյանը 15:14 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սոֆյա Վելիկայային։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՅանա Եգորյանը հայտնի դերասան և օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Двукратная чемпионка Игр Яна Егорян: Мама, я не слабачка! – Интервью Interview with Yana Egorian
- ↑ Torosyan, Vardan. «Ռիո-2016. Յանա Եգորյան. «14-14 հաշվի ժամանակ հաջողության գործոնը որոշիչ էր» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Привет Нанкин!». uniorsport.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Приказ о присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса» (20 апреля 2012 г.)(չաշխատող հղում)
- ↑ «Яна Егорян держала удар!». 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «MediaMax - Նորություններ - - Յանա Եգորյան. «Իմ հաջողությունների մասին Հայաստանում այնքան էլ տեղյակ չեն»». m.mediamax.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ Яна Егорян: «Второе место для меня – проигрыш»
- ↑ Российские саблистки выиграли бронзовые медали Универсиады
- ↑ «Յանա Եգորյան. Անսահման երջանիկ եմ, մարզումների տարիներն ապարդյուն չանցան | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Կարապետ Ալավերդյան. Սպորտից հեռու հասարակ մարդ եմ, ում աղջիկը դարձել է Ռիոյի օլիմպիական չեմպիոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Եգորյան» հոդվածին։ |