Եգիպտական դարպասներ
Եգիպտական (Կուզմինյան) դարպասներ (ռուս.՝ Египетские ворота), կառուցվել են 1827-1830 թվականներին նախկին Բոլշոյե Կուզմինո սլաբոդայի կողմից Ցարսկոյե Սելոյի մուտքի մոտ (այստեղից էլ բնօրինակ անվանումը) Ադամ Ադամովիչ Մենելասի նախագծով նոր եգիպտական ոճով։ Տեղակայված է Դվորցովայա փողոցի, Օկտյաբրսկի բուլվարի և Պետերբուրգյան խճուղու հանգույցում։
![]() | |
Տեսակ | դարբասներ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պուշկին |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Նկարագրություն
խմբագրելԴարպասները համարվում են սյունազարդ մուտք Սանկտ Պետերբուրգի կողմից քաղաք մտնելիս։ Դեկորատիվ հարդարանքի մեջ օգտագործվել են Հին Եգիպտոսի արվեստին բնորոշ ձևերն ու մոտիվները, ժամանակաշրջանի եգիպտամոլությանը համահունչ[2]։
Դարպասների հիմքում գտնվում են քարե պահականոցները, որոնք դեպի վեր նեղանում են։ Վերին մասում գտնվում են կորացված թուջե քիվերը, որոնք նկարազարդված են արևային սկավառակներով, սրբազան բզեզներով և օձերի գլուխներով։
Արտաքին կողմից պատերը երեսապատված են թուջե սալիկներով, որոնց վրա դրվագված են ուռուցիկ նկարազարդումներ եգիպտական բանահյուսության 30 տարբեր տեսարաններից։ Այդ նկարազարդումների ուրվագծերը իրականացվել են Ա. Ա. Մենելասի ղեկավարությամբ և պատրաստվել նկարիչ Վ. Դոդոնովի կողմից բնական չափերով, իսկ ձուլման նպատակով դրանց կավե մոդելները պատրաստել է Վասիլի Իվանովիչ Դեմուտ-Մալինովսկին։ Նա համարվում է նաև դարպասների եզրերի յոթ դրվագապատկերների հեղինակը, որոնք տեղադրված են վեց հորիզոնական շարքերով։
Դարպասի արևմտյան և արևելյան կողմի պատերը պատված են թուջե հերմաներով, որոնք պատրաստվել են Վ. Ի. Դեմուտ-Մալինովսկու մոդելով։ Դարպասների ներսում տեղադրված երկկողմանի հերմերը ծառայում են որպես հենասյուներ ճաղաշարի համար, որոնք ավարտվում են ծաղիկների տեսքով լոտոսի ցողուններով։ Դարպասի թուջե դետալները պատրաստվել են Ալեքսանդրովսկի թուջաձուլական գործարանում 1930 թվականին[3][4]։
Հայրենական մեծ պատերազմի նախօրեին դարպասները վերանորոգվեցին, սակայն մարտական գործողությունների ընթացքում դրանք զգալի վնասներ կրեցին։ Վերջին վերանորոգումը իրականացվել է 1980-ական թվականներին։ Այդ ժամանակ էլ երթևեկելի մասը տեղափոխվեց դարպասների շրջակայք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7810468000
- ↑ Андреев А. К. Адам Менелас // Проблемы синтеза искусств и архитектуры. Сборник научных трудов / ред. И. И. Фомин. —Л., 1977. — В. 7. — С. 38—59.
- ↑ Ходасевич Г. Д. Метафизика Египетских ворот // Петербург — место встречи с Европой. Материалы IX Царскосельской научной конференции. — СПб.: ГМЗ "Царское Село", 2003. — С. 360.
- ↑ Власов В. Г. . Египетские мотивы // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. III, 2005. — С. 562
Արտաքին հղումներ
խմբագրել- Египетские ворота Արխիվացված 2009-03-17 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եգիպտական դարպասներ կատեգորիայում։ |