Հերմա (հուն․՝ Ερμές), դիմաքանդակով ավարտվող քառանիստ սյուն։

Դիոնիսոսի Հերման

Սկզբում Հերմես աստծուն (այստեղից էլ՝ անունը), հետագայում՝ այլ աստվածների, իսկ մ.թ.ա. V դարից՝ նաև պետական գործիչների, փիլիսոփաների և այլոց պատկեներով։ Ծառայել է որպես սահմանանիշ, ճանապարհների նշաձող և այլն։ XVI դարից այդօրինակ Հերմաները հիմնականում դարձել են դեկորատիվ և պարտեզային քանդակների տարածված տեսակ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 380