Բացել գլխավոր ցանկը

Երկրապահ կամավորականների միություն

Հասարակական կազմակերպություն
(Վերահղված է ԵԿՄից)

Երկրապահ կամավորականների միություն (Երկրապահ, ԵԿՄ), հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին[1]։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, ովքեր չեն մասնակցել պատերազմին[2]:

Երկրապահ կամավորականների միություն
Yerkrapah logo.png
Տեսակռազմական միավոր և հասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրվածհունիս 1993
Գլխավոր քարտուղարՍասուն Միքայելյան
Կարևոր անձինքՎազգեն Սարգսյան, Մանվել Գրիգորյան
ՀիմնադիրՎազգեն Սարգսյան

Ըստ հարավկովկասյան հակամարտությունների բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալի՝ Երկրապահ կամավորականների միությունը 1994 թվականից հետո դարձել է Հայաստանի ամենուժեղ կազմակերպությունը[3], որը մշտապես մասնակցել է ներքաղաքական գործընթացներին՝ պաշտպանելով գործող իշխանություններին (ղեկավարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին

Երկրապահ կամավորականների միության հասցեին տարբեր ժամանակներում հնչել են քաղաքական հաշվեհարդարներ կատարելու, Մարտի 1-ի իրադարձություններին ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացնելու, հայաստանյան ընտրություններին գործող իշխանությունների համար ընտրակեղծիքներ կազմակերպելու, ՀՀ զինված ուժերի զենք, զինամթերքն ու սննդամթերքը յուրացնելու մեղադրանքներ։

ԵԿՄ-ն այսօր եռասերունդ կառույց է, որն իր «Երիտասարդ երկրապահ»[4] և «Պատանի երկրապահ»[5] կառույցների միջոցով իրականացնում է նոր սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությունը: «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարում[6] յուրաքանչյուր սեզոնին հանգստանում են պատանիներ և աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից[7] և սփյուռքից[8]:

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրման օրվանից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ԵԿՄ նախագահ է եղել Վազգեն Սարգսյանը, ով հետագայում հռչակվել է որպես ԵԿՄ «հավերժ նախագահ»։ Նրա սպանությունից հետո՝ նույն թվականին միության 4-րդ համագումարում նախագահ է ընտրվել Մանվել Գրիգորյանը, ով կառույցը ղեկավարել է մինչև 2018 թվականի հունիսի 24-ը։ Նրա ձերբակալությունից հետո վարչության արտահերթ նիստը դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները[9]։

2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավար, Սասուն կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ[10]:

ԾանոթագրություններԽմբագրել