Դավիթ Խզմալյան

հայ խորհրդային էներգետիկ
(Վերահղված է Դ. Խզմալյանից)

Դավիթ Մելիքսեթի Խզմալյան (նոյեմբերի 9 (22), 1909[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 21, 2001(2001-08-21)[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ խորհրդային էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967

Դավիթ Խզմալյան
Ծնվել էնոյեմբերի 9 (22), 1909[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 21, 2001(2001-08-21)[2] (91 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունէներգետիկ և դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ[1]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1936)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1965)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստիտուտը (19361939 - 1993 թվականներին աշխատել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում։ Զբաղվել է էներգետիկական վառելիքների այրման պրոցեսների տեսության և բարդ հոսքերի գազադինամիկայի հարցերով։ Խզմալյանի ստեղծած հնոցային սարքավորումների համակարգերը լայնորեն կիրառվել են ԽՍՀՄ-ի ջերմաէլեկտրակայաններում և շոգեգեներատորաշինական գործարաններում։ Խզմալյանը փոշեկերպ վառելիքի այրման և հնոցային պրոցեսների տեսության դպրոցի հիմնադիրներից է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 50  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Խզմալյան» հոդվածին։