Դևոն Բոստիկ (անգլ.՝ Devon Bostick, նոյեմբերի 13, 1991(1991-11-13)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան։

Դևոն Բոստիկ
Devon Bostick Wondercon 2016.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1991(1991-11-13)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունԷթոբիքոյի արվեստի դպրոց
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

ԿենսագրությունԽմբագրել

Դևոն Բոստիչը ծնվել է Կանադայում, կինոգործիչների ընտանիքում։ Հայրը՝ Ջո Բոստիկը, եղել է դերասան[2], և մայրը՝ Ստեֆանի Գորինը, քասթինգ-տնօրեն[3]։ Մոր ծնողները եղել են ներգաղթյալներ Անգլիայից, իսկ հայրն ունեցել է նորվեգական արմատներ[4][5][6]։

Իր առաջին դերը Դևոն Բոստիկն ստացել է յոթ տարեկանում՝ նկարահանվելով կանադական «Դատաբժշկական փորձաքննության գաղտնիքները» հեռուստասերիալի դրվագներից մեկում։ Այնուհետև նա կատարել է երկրորդական դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ուրվականային թիմ», «Ուրիշը», «Մեռյալների երկիրը»։ Դերասանի համար հաջողակ է եղել Բրենթի դերը 2009 թվականին թողարկված «Սղոց 6» ֆիլմում[7]։

2010-2012 թվականներին Դևոն Բոստիկը նկարահանվել է «Թուլամորթի օրագիրը» ֆիլմերի շարքում, որն ստեղծվել է գրող Ջեֆ Կինիի գրքերի հիման վրա։ Բոստիկը մարմնավորել է Ռոդրիկին՝ գլխավոր հերոսի ավագ եղբորը, որը հաճախ ծաղրում է նրան։ Շարքի երկրորդ ֆիլմում՝ «Ռոդրիկի կանոնները», Դևոնի կերպարը դարձել է առանցքային։ Չորրորդ ֆիլմում դերասանական ամբողջ հին կազմը փոխարինվել է նորով, ինչը հրահրել է հանդիսատեսի վրդովմունքը, որին հատկապես նրանց դուր չի եկել Դևոն Բոստիկի փոխարինումը, որը, նրանց կարծիքով, Ռոդրիկի դերի լավագույն կատարողն էր[8]։ Այդ ֆիլմերի համար Բոստիկն ստացել է երկու մրցանակ և երկու անվանակարգ «Young Artist Award» մրցանակաբաշխությունում։

2012 թվականին Դևոն Բոստիկը նկարահանվել է «Ամենասարսափելի ֆիլմը 3D» կատակերգական սարսափ ֆիլմում[9][10]։ 2014 թվականից մինչև 2017 թվականը նա նկարահանվել է «Հարյուր» հանրաճանաչ հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում[11]։ Սկզբում նա մասնակցել է լսումների Մոնտիի դերի համար, բայց վերջնական արդյունքում ստացել է Ջասպեր Ջորդանի դերը[12]։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002-2003 ս Ոդիսական 5 Odyssey 5 Ջոուի Գրոսման
2002 ֆ Ուրվականային թիմ The Scream Team ճչացող երեխա
2003 ֆ 11 սեպտեմբերի։ Փորձությունների ժամանակ DC 9/11: Time of Crisis հրշեջի որդի
2003 ս Ջեյք 2.0 Jake 2.0 փոքրիկ տղա
2004 ս 1-800-Missing Զաք
2004 ֆ Ուրիշը Godsend Զաքարի Քլարկ Ուելս
2004 ֆ Խառնաշփոթ Hustle երեխա
2005 ֆ Մեռյալների երկիրը Land of the Dead Բրայան
2005 ֆ Շենայա։ Կյանքն ութ ալբոմներում Shania: A Life in Eight Albums տասնչորսերորդ Մարկ
2005 ֆ Հարավային Բրոնքսի ասպետները Knights of the South Bronx Դարեն
2006 ֆ Քաղաքացի Դուեյն Citizen Duane Մորի Բալֆուր
2006-2007 ս Դեգրասի։ Հաջորդ սերունդը Degrassi: The Next Generation Նիք
2006 ֆ Ամերիկյան թխվածք 5։ Մերկ մղոն American Pie Presents The Naked Mile ավագ դպրոցի աշակերտ
2007 ֆ Կյանքի ընդմիջում A Life Interrupted երիտասարդ Բոբի
2007 ֆ Ֆիննի աղջիկը Finn's Girl տղա
2007 ֆ Բանաստեղծը The Poet թիկնապահ №1
2007 ֆ Բեկորներ Fugitive Pieces երիտասարդ Բեն
2007 ֆ Քարե հրեշտակը The Stone Angel երիտասարդ Մարվին
2007 ֆ Համաշխարհային թախիծ King of Sorrow Low Man
2008 ֆ Արքայադուստր Princess ավագ երիտասարդ
2008 ֆ Պաշտամունք Adoration Սայմոն
2008 ֆ Ռոքսի Հանթերն ու սարսափելի Հելոուինը Roxy Hunter and the Horrific Halloween Դրյու
2009-2011 ս Լինել Էրիկան Being Erica Լե Սթրենջ
2009 ֆ Մեռյալների վերակենդանացում Survival of the Dead տղա
2009 ֆ Սղոց 6 Saw VI Բրենթ Էբոթ
2009 ֆ Մարդասպանի հավատամքը։ Ծագում]] Assassin's Creed: Lineage Էցիո Աուդիտորե
2010 ֆ Թուլամորթի օրագիրը Diary of a Wimpy Kid Ռոդրիկ Հեֆլի
2010 ս Rookie Blue Մարտին Բենց
2010 ս Թեժ կետ Flashpoint Փոլ Ուայլդեր
2010 ս Հեյվեն Haven Ջիմի
2011 ֆ Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները Diary of a Wimpy Kid: Rodrick Rules Ռոդրիկ Հեֆլի
2011 ս Ունկնդիրը The Listener Բեննի
2011 ֆ Թաքնվածը 3D Hidden 3D Լւկաս
2011 ֆ Վրեժի ուղի Sacrifice Մայք Լոպեզ
2011 ֆ The Entitled Դին Թեյլոր
2012 ֆ Թուլամորթի օրագիրը։ Շան օրեր Diary of a Wimpy Kid: Dog Days Ռոդրիկ Հեֆլի
2012 ֆ Ամենասարափելի ֆիլմը 3D Dead Before Dawn 3D Կասպեր Գելոուեյ[13][14]
2012 ֆ Մութ ճշմարտություն A Dark Truth Ռենալդո
2013 ս Երկուշաբթի առավոտյան Monday MorningsԲենջամին Դեկադա
2014-2017 ս 100 The 100 Ջասպեր Ջորդան
2015 ֆ Խավարում Regression Ռոյ Գրեյ
2015 ֆ Լինել Չառլի Being Charlie Ադամ
2017 ֆ Օկչա Okja Սիլվեր
2019 ս Ես Գիշերն եմ I Am the Night Թոմի
2019 ֆ Words on Bathroom Walls Խոակին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Joe Bostick (անգլ.) Internet Movie Database կայքում
  3. Stephanie Gorin (անգլ.) Internet Movie Database կայքում
  4. «Twitter»։ Mobile.twitter.com։ մարտի 1, 2013։ Վերցված է ապրիլի 30, 2015 
  5. Devon Bostick. IMDb
  6. Martha's Nautical News. November 2007
  7. Caims Bryan (մայիսի 19, 2009)։ «EXCLUSIVE! We Chat With 'Saw VI' Star Devon Bostick»։ FEARnet։ Horror Entertainment։ Վերցված է սեպտեմբերի 26, 2010 
  8. Hiramine Brie։ «YIKES: 'Diary of a Wimpy Kid' Fans Are Freaking Out About the New Rodrick Heffley»։ J-14։ Վերցված է ապրիլի 5, 2017 
  9. «Official Cast Reveal number 2 | Dead Before Dawn»։ Deadbeforedawnthemovie.com։ Վերցված է նոյեմբերի 21, 2012 
  10. Etan Vlessing (հունիսի 28, 2011)։ «Bostick, Sutherland to star in Dead Before Dawn » Playback»։ Playbackonline.ca։ Վերցված է նոյեմբերի 21, 2012 
  11. Wilken Selina (մայիսի 21, 2017)։ «Interview: ‘The 100’s’ Devon Bostick reflects on Jasper’s heartbreaking journey» 
  12. Radish Christina (ապրիլի 9, 2014)։ «Devon Bostick Talks THE 100, His Character’s Struggle with PTSD, Checking Fan Reaction to the Show, SMALL TIME, and More»։ Վերցված է փետրվարի 13, 2019 
  13. «Official Cast Reveal number 2 | Dead Before Dawn»։ Deadbeforedawnthemovie.com։ Վերցված է November 21, 2012 
  14. Vlessing Etan (June 28, 2011)։ «Bostick, Sutherland to star in Dead Before Dawn » Playback»։ Playbackonline.ca։ Վերցված է November 21, 2012