Դևիդ Դելինջեր (անգլ․՝ David T. Dellinger, օգոստոսի 22, 1915(1915-08-22)[1], Ուեյքֆիլդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 25, 2004(2004-05-25)[1], Մոնտպիլիեր, ԱՄՆ), ամերիկացի ազդեցիկ պացիֆիստ և ոչ բռնի սոցիալական փոփոխությունների ակտիվիստ։ Նա հայտնի է հատկապես որպես Չիկագոյի յոթնյակի դատավարության անդամներից մեկը, որը կայացել է 1968 թվականին։

Դևիդ Դելինջեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1915(1915-08-22)[1]
ԾննդավայրՈւեյքֆիլդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 25, 2004(2004-05-25)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՄոնտպիլիեր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Wakefield Memorial High School? և Union Theological Seminary?
Մասնագիտությունարհմիութենական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ, խաղաղապահ և քաղաքական ակտիվիստ
ԿուսակցությունԱմերիկայի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 David Dellinger Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Դելինջերը ծնվել է Ուեյքֆիլդում, Մասաչուսեթս, հարուստ ընտանիքում։ Նրա հայրը՝ Ռեյմոնդ Դելինջերը, Եյլի համալսարանի շրջանավարտ էր, հայտնի իրավաբան և Հանրապետական կուսակցության անդամ, ինչպես նաև Քալվին Քուլիջի ընկերը։ Իր մայրական գծով տատը՝ Էլիս Բերդ Ֆիսկեն, Ամերիկյան հեղափոխության դուստրերը շարժման ակտիվիստ էր[2]։

Դելինջերը սովորել է Եյլի և Օքսֆորդի համալսարաններում, ինչպես նաև ուսումնառել է աստվածաբանություն Միացյալ թեոլոգիական սեմինարիայում, նպատակ ունենալով շարունակել որպես կոնգրեգացիոնալիստ քահանա[3]։ Եյլում նա ծանոթացել և ընկերացել է տնտեսագետ ու քաղաքագետ Ուոլթ Ռոստովի հետ։ Հրաժարվելով իր բարեկեցիկ անցյալից, նա մի օր լքում է Եյլը և նախընտրում է ապրել հոբոների հետ Մեծ ճգնաժամի տարիներին։ Օքսֆորդում ուսանելու ժամանակ նա այցելեց նացիստական Գերմանիա, որտեղ վարում էր շտապ օգնության մեքենա իսպանական քաղացիական պատերազմի տարիներին։ Դելինջերը, ով դեմ էր հաղթանակած Ազգայնական կուսակցությանը, որի ղեկավարը Ֆրանսիսկո Ֆրանկոն էր, հետագայում այսպես է արտահայտվում․ «Իսպանիայից հետո Երկրորդ համաշխարահային պատերազմի հարցը բավականին հեշտ էր։ Իմ մտքում նույնիսկ չկար վերցնել զենք և կռվել General Motors-ի կամ U.S. Steel-ի, անգամ գիտակցելով, որ հակառակորդը Հիտլերն է[4]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դելինջերը հրաժարվեց բանակային ծառայությունից և հանդիսացավ հակապատերզամական ագիտատոր, որի հետևանքով նրան ձերբակալեցին։ Դաշնային բանտում, նա և իր համախոհներ (նույնպես ծառայությունից հրաժարվածներ) Ռալֆ ԴիՋիան և Բիլլ Սազերլենդը, բողոքում էին ճաշասենյակներում ռասայական խտրականության դեմ, որոնք ի վերջո համընդհանուր դարձան բողոքի ալիքի հետևանքով[5]։ 1946 թ․ փետրվարին Դելինջերը օգնեց հիմնել արմատական-պացիֆիստական Ոչ բռնի հեղափոխության կոմիտե[6]։

1950-ական և 60-ական թթ․ Դելինջերը միացավ հարավում անցկացվելիք ազատության երթերին և անց կացրեց մի շարք հացադուլներ բանտում։ 1956 թ․, ինքը, Դորոթի Դեյը և Ա․Ջ․ Մաստը հիմնադրեցին «Ազատագրում» պարբերականը ձախ ոչ մարկսիստականների շրջանակի համար[7][8]։ Դելինջերը ուներ լավ ու ընկերական հարբերություններ բավականին ազդեցոիկ ու հայտնի մարդկանց հետ,նրանց թվում էին՝ էլեոնորա Ռուզվելտը Հո Շի Մինը, Մարթին Լյութեր Քինգ կրտսերը, էբբի Հոֆմանը, Ա․ Ջ․ Մաստը, Գրեգ Քալվերթը, Ջեյմս Բեվելը, Դևիդ Մակրեյնոլդսը և ուրիշներ, որոնց մեծամասնությունը «Սև հովազներ» կուսակցության անդամ էր՝ Ֆրեդ Հեմթոնը, որին նա շատ էր գնահատում։ Գլխավորելով Հինգերորդ ավենյուում Վիետնամական կոմիտեի խաղաղության շքերթը, նա աշխատել է հակապատերզմական մի շարք կազմակերպությունների հետ։ Այդ ընթացքում նա օժանդակեց Քինգին և Բեվելին հասնելու բարձր կառվարական դիրքերի 1960-ականների հակապատերազմական շարժումներում։ 1966 թ․ նա այցելեց Հյուսիսային և Հարավային Վիետնամ, որպեսզի անձամբ ականատես լինի ամերիկյան ռմբակոծությունների հետևանքներին ու ավերածությություններին։ Հետագայում, նա հիշում է, որ մեկնաբանները լռեցին Սայգոն իր այցի մասին, և նշեցին միայն Հանոյի այցը[9]։  1968 թ․ նա ստորագրեց «Գրողների և խմբագիրների հրաժարականը պատերազմական հարկ մուծելուց» պարտավորությունը, որպես Վիետնամի պատերազմի դեմ ուղղված բողոք[10][11]։

Չիկագոյի յոթնյակի դատավարությունը խմբագրել

Վիետնամի ներպետական հարցերում ԱՄՆ-ի աճող միջամտության հետ պարագայում, Դելինջերը փորձում էր կիրառել Մահաթմա Գանդիի ոչ բռնության սկզբունքները, գնալով զարգացող հակապատերազմական շարժման շրջանակներում։ Դրա վառ դրսևորումներից մեկը «Չիկագոյի յոթնյակի» դատավարությունն էր, որտեղ Դելինջերը և իր համախոհները մեղադրվում էին նրանում, որ նախապես պայմանավորված ու պլանավորված կերպով պատրաստվում էին հատել պետական սահմանը միասնական ցույց կազմակերպելու նպատակով, այն բանից հետո, երբ հակապատերազմական ցուցարարները 1698 թ․ Չիկագոյում կարողացան ընդհատել Դեմոկրատական կուսակցության նիստը։ Հաջորդած դատական գործը Դելինջերի և այլ մեղադրյալների ուժերով վերածվեց միասնական հարթակի ուղղված Վիետնամական պատերազմի դեմ։ 1970 թ․ նրանք դավադրության կետով անմեղ ճանաչվեցին, սակայն նրանցից հինգը, որոնց թվում էր նաև Դելինջերը, մեղադրվեցին պետական սահամնը հատելու մեջ։

1972 թ․ նոյեմբերի 21-ին մի քանի ուշագրավ դեպքերից հետո դատարանի որոշումը չեղարկվեց, իսկ բողոքարկումը հրաժարվեց որևէ մեկին մեղադրանք առաջարկել[12][13]։

Հետագա գործունեություն խմբագրել

1971 թ․ դեկտեմբերին Դելինջերը ներկայացավ երաժշտական և քաղաքական հայացքների հավաքին և հանդես եկավ ի պաշտպանություն այն ժամանակյա բանտարկյալ Ջոն Սինկլերին[14]։

1970-ականների վերջում Դելինջերը ծրագրով ուսուցանել է Գոդդարի և Վերմոնտի քոլեջներում[15][16]։ 2001 թ․ նա հատուկ հրավիրված էր Գոդդարի համալսարանի շրջանավարտներին իր կոչը հղելու համար[17]։

1986 թ․, երբ իր Եյլի համալսարանի 1936 թ․-ի համակուրսեցիները նշեցին իրենց 50-րդ հավաքույթը, նա վերամիավորման գրքում գրեց․ «Որպեսզի իմ ուղին շատ խիստ ու չոր չթվա, ես միշտ նշում եմ, որ երկար ժամկետով դեռևս անհնար է միանշանակ ասել «ոչ» պատերազմին, քանի դեռ չենք ասել «այո» կյանքին, սիրուն և ժպիտին»[18]։

Ցմահ հավատարիմ մնալով պացիդֆիստական գաղափարներին և հանդես գլով որպես խաղաղության մշտական կողմնակից, 1992 թ․ սեպտեմբերի 26-ին Դելինջերը պարգևատրվել է «Խղճի խիզախությամբ» Խաղաղության աբբայական ֆոնդի կողմից։

2001 թ․ նա Մոնպիլիերէ բերել, Վերմոնտ նահանգ, Քվեբեկ, մի խումբ երիտասարադ ակտիվիստների, բողոքի ցույց կազմակերպելու ընդդեմ մի համաժողովի, որը նախատեսում էր ստեղծել ազատ առևտրի գոտի։

Մահ խմբագրել

Նա մահացավ Մոնտպլիերում, Վերմոնտ նահանգ, 2004 թ․, Հիթոն Վուդս ծերանոցում երկարատև ժամանակ մնալուց հետո։

Աշխատություններ խմբագրել

  • Dellinger, David T., Revolutionary Nonviolence: Essays by Dave Dellinger, Indianapolis : Bobbs-Merrill, 1970
  • Dellinger, David T., More Power Than We Know: The People’s Movement Toward Democracy, Garden City, N.Y. : Anchor Press, 1975. 0-385-00162-2
  • Dellinger, David T., Vietnam Revisited: From Covert Action to Invasion to Reconstruction, Boston, MA : South End Press, 1986. 0-89608-320-9
  • Dellinger, David T., From Yale to Jail: The Life Story of a Moral Dissenter, New York : Pantheon Books, 1993. 0-679-40591-7. (Dellinger's autobiography)
  • Dellinger, David (1999). «Why I Refused to Register in the October 1940 Draft and a Little of What It Led To». In Gara, Larry; Gara, Lenna Mae (eds.). A Few Small Candles: War Resisters of World War II Tell Their Stories. Kent State University Press. էջեր 20–37. ISBN 0-87338-621-3.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. Revolution, Daughters of the American (2018 թ․ մարտի 28). «Directory of the National Society of the Daughters of the American Revolution». Memorial continental hall – via Google Books.
  3. «Lifelong Protester David Dellinger Dies (washingtonpost.com)». www.washingtonpost.com.
  4. «A quote from From Yale to Jail». www.goodreads.com.
  5. Matt Meyer and Judith Mahoney Pasternak, "David Dellinger, 1915-2004," Nonviolent Activist, May–June 2004, pp. 10-11, 21.
  6. Hunt, Andrew E. (2006). David Dellinger: the life and times of a nonviolent revolutionary. NYU Press. էջ 88ff. ISBN 978-0-8147-3638-8. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. James Tracy (1996). Direct action. University of Chicago Press. էջ 85. ISBN 978-0-226-81127-7. «liberation magazine.»
  8. Kaufman, Michael T. (2004 թ․ մայիսի 27). «David Dellinger, of Chicago 7, Dies at 88». New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  9. «"Interview with David T. Dellinger, 1982." 08/31/1982.WGBH Media Library & Archives. Retrieved 3 November 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.
  10. "Writers and Editors War Tax Protest," January 30, 1968 New York Post
  11. "A Call to War Tax Resistance" The Cycle 14 May 1970, p. 7
  12. Carlson, Michael, "Obituary: David Dellinger : Pacifist elder statesman of the anti-Vietnam Chicago Eight", The Guardian (UK), Friday 28 May 2004
  13. United States v. Dellinger, Center for Constitutional Rights.
  14. Barrett, Jane (1971-12-16), «John Sinclair: The Rally and the Release», Village Voice, Վերցված է 2010-02-14-ին
  15. "Life on the Edge: The turbulent public and private lives of David Dellinger & Elizabeth Peterson" Article dated 5/29/2006 from the Rutland Herald/Times Argus.
  16. "Entry: David Dellinger", Cf. p.103 in John J. Duffy, Samuel B. Hand, Ralph H. Orth, The Vermont Encyclopedia, University Press of New England, 2003. 9781584650867
  17. Watch the video from Goddard College's archives.
  18. McCarthy, Colman, "A Man Who Didn't Obey" (Obituary of David Dellinger), The Progressive, August 1, 2004.

Հետագա ընթերցման համար խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դևիդ Դելինջեր հոդվածին