«Դրոշի օր» (իսպ.՝ Dia de la Bandera), Արգենտինայի ազգային տոներից մեկը, որը նվիրված է պետության գլխավոր ազգային խորհրդանիշերից մեկին՝ Արգենտինայի դրոշին։ «Դրոշի օրը» Արգենտինայի Հանրապետությունում նշվում է ամեն տարի հուլիսի 20–ին[1]։

Դրոշի օր

Տեսակflag day?
ԱմսաթիվՀունիսի 20
Ի հիշատակԱրգենտինայի դրոշ

«Ազգային դրոշի համար» տոնակատարության ամսաթիվը պատահական չի ընտրվել։ Հենց այդ օրը՝ 1820 թվականի հուլիսի 20-ին, մահացել է Արգենտինայի ազգային հերոս, փաստաբան, քաղաքական գործիչ և սպիտակ ու երկնագույն դրոշի հեղինակ Մանուել Բելգրանոն։ Նրա էսքիզը 1812 թվականին ընդունվել է որպես պետական դրոշի հիմք (Բելգրանոյի առաջարկած ուրվագծում, դրոշը բաղկացած էր երեք հավասար հորիզոնական շերտերից՝ որոնցից երկուսը ներկված էին բաց կապույտ գույնով, իսկ մեջտեղինը՝ սպիտակով։ 1818 թվականին դրոշի կենտրոնում տեղադրվել է դեղին «մայիսյան արևը»)։ Առաջին անգամ այս տոնը նշվել է 1938 թվականին, Արգենտինայի նախագահ Ռոբերտո Մարիա Օրտիսի հրամանագրի համաձայն։

Այդ օրը «Դրոշի օրվա» տոնակատարության կենտրոն է դառնում Ռոսարիո քաղաքը, որը տեղակայված է երկրի արևելքում՝ Սանտա Ֆե պրովինցիայում։ Հենց այս քաղաքում առաջին անգամ բարձրացվում է Արգենտինայի դրոշը, անցնում է արգենտինյան դրոշի շաբաթը, և իրադարձության գագաթնակետը դառնում է «Դրոշի օրը»։ Տոնի հիմնական վայրը Ռոսարիո քաղաքի հուշահամալիրն է, որը նվիրված է Արգենտինայի դրոշին։

Տոնի ժամանակ տեղի է ունենում բաց հանրահավաք՝ տեղական ինքնավարության և նահանգային իշխանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, երբեմն միջոցառմանը մասնակցում է նաև երկրի նախագահը։ «Դրոշի օրը» տեղի է ունենում տոնական երթ և շքերթ, որին մասնակցում են Արգենտինայի ԶՈՒ զինծառայողները, Ֆոլկլենդյան պատերազմի վետերանները, ոստիկանությունը, ինչպես նաև մի շարք քաղաքացիական կազմակերպություններ և միություններ։

Օրենքի պատճառով, ըստ որի, հանրային տոների մեծ մասը տեղափոխվում է մոտակա երկուշաբթի օրը (որպեսզի ունենան երկար հանգստյան օրեր և այդպիսով խթանեն զբոսաշրջությանը), տոնակատարության օրը հաճախ չի համընկնում պաշտոնական օրվա հետ։ Բայց հուլիսի 20–ը մշտապես ոչ աշխատանքային օր է քաղաքային աշխատողների և մարզային պետական մարմինների համար, ինչպես նաև բոլոր հանրային և մասնավոր դպրոցների համար։

Ծանոթագրություններ խմբագրել