Դրաստամատ Խուդավերդյան

հայ ֆիզիոլոգ

Դրաստամատ Նահապետի Խուդավերդյան (սեպտեմբերի 9, 1942(1942-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1987): ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2010): Բժշկական գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի ակադեմիկոս։ Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի ակադեմիկոս[1]։ ՀՀ առողջապահության նախարարության գիտական խորհրդի նախագահ (2005-2007Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նորմալ Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (1984)։

Դրաստամատ Խուդավերդյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1942(1942-09-09) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1984)
Մասնագիտությունֆիզիոլոգ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Դրաստամատ Խուդավերդյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։ 1959 թվականին ավարտել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Չիրագիձոր գյուղի աշխատավոր երիտասարդության երեկոյան միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964-1969 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև՝ Երևանի բժշկական ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը «Արական սեռական հորմոնների դերը ԿՆՀ-ի ցնցումային ռեակտիվության գործում» թեմայով։ 1969-1972 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, այնուհետ կրտսեր և ավագ գիտաշխատող, 1972-1984 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար, 1984 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը «Պարաթիրեոպրիվ շարժական խանգարումների զարգացման մեխանիզմները» թեմայով։ 1984 թվականից ԵՊԲՀ-ի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1989-1991 թվականներին, միաժամանակ՝ ԵՊԲՀ-ի միջազգային գծով պրոռեկտոր, 2006-2008 թվականներին՝ ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր[2][3]։

Աշխատանքները վերաբերում են բնականոն և ախտաբանական պայմաններում կալցիումի և նրա կարգավորման, տարբեր ընդերային ֆունկցիաների կատարման ժամանակ հորմոնային համակարգի դերի ուսումնասիրությանը։ Հրատարակել է մոտ 210 գիտական աշխատանքներ, այդ թվում 11 ռացիոնալիզատորական առաջադրանքներ, 4 մեթոդական առաջարկներ, 3 մենագրություն, գիտական աշխատանքների 2 մոնոթեմատիկ ժողովածու։ Խուդավերդյանը բժշկական ԲՈւՀ-երի, ինչպես նաև այլ համալսարանների կենսաբանական ֆակուլտետների համար նախատեսված հայերեն և ռուսերեն լեզուներով ֆիզիոլոգիայի դասագրքերի հեղինակ է։ Խուդավերդյանի ղեկավարությամբ կատարվել և պաշտպանվել են 4 դոկտորական և 17 թեկնածուական թեզեր։

Անդամակցություն

խմբագրել
  • Ախտաբանական ֆիզիոլոգների միջազգային գիտական ընկերության անդամ (1991 թվականից)
  • ՀՀ ԲՈՀ-ի «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի անդամ
  • Գլխուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ (1998 թվականից)
  • ԱՊՀ երկրների ֆիզիոլոգների ընկերությունների միության նախագահության անդամ
  • Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահության անդամ
  • 2 ամսագրերի խմբագրական խորհրդի և կոլեգիայի անդամ
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2010)
  • ՀՀ Մխիթար Հերացու մեդալ (2000)
  • ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ»
  • ԼՂՀ-ի «Երախտագիտություն» մեդալ՝ Արցախի համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմավորման գործում ակտիվ գործունեություն ցուցաբերելու համար
  • Սորոսի անվան մրցանակ
  • Роль мужских половых гормонов в судорожной реактивности центральной нервной системы (Экспериментальное исследование): Автореф. ... канд. мед. наук по спец.: 14.766 / Д. Н. Худавердян, Ереван, 1970.
  • Механизмы паратиреопритивных двигательных расстройств: Автореф. ... д-ра мед. наук по спец.: 03.00.13- Физиология человека и животных / Д. Н. Худавердян, Ереван, 1984.
  • Медикаментозные нарушения слуха / Р. М. Ханамирян, А. Г. Арутюнян, М. М. Давтян и др., Под. ред. Д. Н. Худавердяна, 2-е изд., доп. Ереван, Б. и., 1998.[4]
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք, խմբ.՝ Դ. Ն. Խուդավերդյան, Վ. Բ. Ֆանարջյան, ԵՊԲՀ Հայկ. ֆիզիոլոգիական ընկ., Երևան, ԵՊԲՀ-ի հրատ, 1998[5]։
  • Система паротгормон-кальций в регуляции функциональной активности нейрона / Д. Н. Худавердян, А. С. Тер-Маркосян, Ереван, Арересум, 1999.[6]
  • Математические модели системы кровообращения в экспериментальной и клинической медицине / А. Абрамян, Д. Худавердян, Ереван, Арересум, 1999.[7]
  • Паратиреоидный комплекс и гипоталомо-нейрогипофизарная система / Д. Н. Худавердян, А. А. Асратян, Ереван, [Б. и.], 2001.[8]
  • Основы медицинской кибернетики и информатики: Учебник для вузов / А. С. Абрамян, Д. Н. Худавердян, А. С. Тер-Маркосян, Ереван, Б. и., 2006.[9]
  • Физиология человека: Краткий курс, Учебник для иностранных студентов / Под ред. Д. Н. Худавердяна, Ереван, ЕрГМУ, 2007.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. www.raen.am http://www.raen.am/members/x3.html. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 524։
  3. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Арутюнян, А. Г.; Давтян, М. М.; Խուդավերդյան, Դրաստամատ Նահապետի, eds. (1998). Медикаментозные нарушения слуха (2-е изд., доп ed.). Ереван: Б. и.
  5. Խուդավերդյան, Դրաստամատ Նահապետի; Ֆանարջյան, Վիկտոր Բարդուղիմեոսի; Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, eds. (1998). Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ ։ Դասագիրք. Երևան: ԵՊԲՀ-ի հրատ.
  6. Խուդավերդյան, Դրաստամատ Նահապետի; Тер-Маркосян, Анна Саркисовна (1999). Система паротгормон-кальций в регуляции функциональной активности нейрона. Ереван: Арересум.
  7. Աբրահամյան, Արամ Սուրենի; Խուդավերդյան, Դրաստամատ Նահապետի (1999). Математические модели системы кровообращения в экспериментальной и клинической медицине. Ереван: Арересум.
  8. Խուդավերդյան, Դրաստամատ Նահապետի; Асратян, Асмик Ашотовна (2001). Паратиреоидный комплекс и гипоталомо-нейрогипофизарная система. Ереван: Б. и. ISBN 9789993083559.
  9. Աբրահամյան, Արամ Սուրենի; Խուդավերդյան, Դրաստամատ Նահապետի; Тер-Маркосян, Анна Саркисовна (2006). Основы медицинской кибернетики и информатики: Учебник для вузов. Ереван: Б. и.

Գրականություն

խմբագրել
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրաստամատ Խուդավերդյան» հոդվածին։