Դպրոց (հեռուստասերիալ, Ուկրաինա)

«#Դպրոց» (ուկրաիներեն՝ Школа), ուկրաինական հեռուստասերիալ ժամանակակից դպրոցի կյանքի, դեռահասների, ուսուցիչների և ծնողների հետ նրանց հարաբերությունների մասին։ Արտադրել է «1+1» հեռուստաընկերությունը։ Առաջին եթերաշրջանը 1+1 հեռուստաընկերությունը հեռարձակել է 2018 թվականի հունվարի 15-ից մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2018 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 11-ը։ Երրորդ եթերաշրջան հեռարձակվել է 2019 թվականի մարտի 4-ից մինչև մարտի 14-ը։

Դպրոց
Ժանրմելոդրամա և դեռահասական դրամա
Երկիր Ուկրաինա
Լեզուուկրաիներեն
Գլխավոր
դերերում
Յանինա Անդրեևա, Mykyta Vakuliuk?, Ալյոնա Կուրտա, Roman Lukyanov?, Iryna Kudashova?, Yelyzaveta Vasylenko?, Anna Trincher?, Oleksandr Petrenko?, Cherkas Danylo?, Masha Kondratenko? և Olya Shelby?
Էկրաններին էհունվարի 15, 2018-ից մարտի 14, 2019
Հեռուստաալիք1+1
Ընկերություն1+1 media?
Պաշտոնական կայքէջ

Հեռուստասերիալի ռեժիսորները եղել են Իրինա Լիտվինևնկոն, Սերգեյ Տոլկուշկինը և Սերգեյ Ումանեցը, գլխավոր դերերում՝ Յանա Անդևա, Նիկիտա Վակուլյուկ, Ելենա Կուրտա, Ելիզավետա Վասիլենկո, Իրինա Կուդաշովա, Իրինա Տրինչեր, Կարինա Չեռնյավսկայա, Օլգա Վիկովսկի և Բոգան Օսադչուկ։

Այն համարվում է ուկրաինական առաջին ժամանակակից սերիալ դեռահասների համար[1]։

Սյուժե խմբագրել

Առաջին եթերաշջան խմբագրել

Մի քանի երիտասարդ ուսուցիչներ պատահմամբ աշխատանքի են անցնում ուկրաինական դպրոցներից մեկում։ Հաջողակ գործարար Եկատերինան դպրոց էր գնացել որպես տնտեսագիտության ուսուցիչ՝ դստեր հետ հարաբերությունները բարելավելու համար։ Նա ծանոթանում է անգլերենի նոր ուսուցչի Ալեքսի հետ, այս ծանոթությունը փոխում է նրանց կյանքը, քանի որ նրանք նախկինում ուսուցիչ չէին եղել։ Դպրոցը նրանց համար դառնում է փորձություն։ Նրանք դպրոցում գործում են այնպես, ինչպես սովորական կյանքում։ Սխալ գրված դասի պլանը կամ թերի լրացված դպրոցական ամսագիրը կարող էր ցանկացած պահի աշխատանքից ազատվելու պատճառ դառնալ[2]։

Սերիալում մեծ ուշադրություն է դարձվում դպրոցականների այն իրական խնդիրներին, որոնց նրանք բախվում են պատանեկության տարիներին՝ հասակակիցների կողմից ահաբեկում, փոխըմբռնման բացակայություն ընտանիքում, ուսուցիչների կաշառք և ինտրիգներ։

Երկրորդ եթերաշրջան։ «Մանկական խաղեր» խմբագրել

Հերոսները փոխադրվում են 11-րդ դասարան։ Նրանք մեծանում են, և նրանց հետ մեծանում են նաև խնդիրները։ Սերիալում հայտնվում են նոր հերոսներ, որոնք փոխում են հին հերոսների նախկին կյանքը։ Հերոսներն ավարտում են 11-րդ դասարանը, պատրաստվում են ավարտել դպրոցն ու անցնել որակավորման քննություններին։ Այնուամենայնիվ, նրանք ունենում են այլ մտահոգություններ, որոնք միշտ չէ, որ լավ հույզեր են առաջ բերում։

Երրորդ եթերաշրջան։ «Շրջանավարտներ» խմբագրել

Երրորդ եթերաշրջանում շրջանավարտներն արդեն մեծ են։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2018 XXL Men’s Awards «Բացահայտում»[3] Հաղթանակ
Ոսկե հավանում «Տարվա հեռուստասերիալ»[4] Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Школа»: дозволити не можна заборонити — Вільне життя, 8 лютого 2018
  2. Творці серіалу Школа: «Цей проект став стартом для нових українських зірок»
  3. «Кто получил XXL MEN'S AWARDS 2018: итоги церемонии». xxl.ua. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Телеканал "1+1" объявил победителей премии "Золотой лайк"». tsn.ua. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել