Դու Բալա

բրազիլացի ֆուտբոլիստ

Էդուարդե Ռոբերտո դոս Սանտոս (բրազ.-պորտ.՝ Eduardo Roberto dos Santos, բուլղար․՝ Едуарду Руберту душ Сантуш; փետրվարի 2, 1981(1981-02-02), Limeira, Սան Պաուլու, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Դու Բալա (բրազ.-պորտ.՝ Du Bala, բուլղար․՝ Ду Бала), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Դու Բալա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1981(1981-02-02) (43 տարեկան)
Ծննդավայր Limeira, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

2005 թվականին Դու Բալան տեղափոխվել է Բուլղարիա, որտեղ պայմանագիր է կնքել «Բելասիցա» ակումբի հետ։ Ակումբում անցկացրած ժամանակի ընթացքում Դու Բալան դարձել է անփոխարինելի խաղացող և նրա գլխավոր հարձակվողը։ 2008 թվականի հունվարին տեղափոխվել է «Լիտեքս», ուր նրան հրավիրել էր Միոդրագ Էշիչը։ Լիտեքսի կազմում դարձել է Բուլղարիայի գավաթի կրկնակի հաղթող։ 2008-09 մրցաշրջանի երկրորդ կեսին տեղափոխվել է Սոֆիայի «Սլավիա» ակումբ։

2010 թվականի հունվարին Սոֆիայի ակումբի նախկին գլխավոր մարզչի նախաձեռնությամբ Դու Բալան թռել է Երևան՝ «Բանանց» ակումբ՝ փորձաշրջան անցնելու։ Արդյունքում երևանյան ակումբը վարձավճարով պայմանագիր է կնքել խաղացողի հետ[1]։ «Բանանցի» կազմում Դու Բալան դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից։ 10-րդ տուրում, խփելով առաջնությունում 10-րդ գոլը, դարձել է «Բանանցի» պատմության լավագույն հարձակվող-լեգիոները[2]։ Եթե վնասվածք չունենար, անկասկած, կդառնար առաջնության լավագույն հարձակվողը։ Սակայն առաջնության միջնամասում ծանր վնասվածք ստանալով՝ դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։ Դու Բալան խաչաձև կապանների վիրահատություն է տարել[3]։ Նրա համար մրցաշրջանն ավարտվել էր, և նրա ցուցաբերած արդյունավետությունը չի կարողացել օգնել թիմին նվաճել չեմպիոնական ոսկին։ Հաջորդ մրցաշրջանն անցկացրել է ընդհատումներով, իսկ մեկ մրցաշրջան անց՝ 2012-13 թվականներին, անցկացրել է առաջին շրջանը, որից հետո ղեկավարությունը որոշել է լեգեոներին թողնել թիմում։ Թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խիստ դժգոհ էր Դու Բալայի գործողություններից՝ կարծիք հայտնելով, որ հարձակվողը պետք է ավելի արդյունավետ խաղ ցուցադրի[4][5]։

Նվաճումներ խմբագրել

«Լիտեքս»
«Բանանց»

Խաղերի վիճակագրություն խմբագրել

2012 թվականի օգոստոսի 3-ի տվյալներ՝

Ակումբ Մրցաշրջան Չեմպիոնատ Գավաթներ Եվրոգավաթներ Ընդամենը
Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Բալասիցա (Պետրիչ) 2005-2006 12 5 0 0 0 0 12 5
2006-2007 22 10 1 0 0 0 23 10
2007-2008 15 5 1 0 0 0 16 5
Ընդամենը 49 20 2 0 0 0 51 20
Լիտեքս 2007-2008 9 1 0 0 0 0 9 1
2008-2009 7 0 1 0 3 0 11 0
Ընդամենը 16 1 1 0 3 0 20 1
Սլավիա (Սոֆիա) 2008-2009 14 4 0 0 0 0 14 4
2009-2010 13 2 2 1 0 0 15 3
Ընդամենը 27 6 2 1 0 0 29 7
Բանանց 2010 11 11 5 1 0 0 16 12
2011 6 3 0 0 2 1 8 4
2012-13 10 2 0 0 0 0 10 2
Ընդամենը 27 16 5 1 2 1 34 18
Ամբողջ կարիերայի ընթացքում 119 43 10 2 5 1 134 46

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Бананц» арендовал трех легионеров» (ռուսերեն). Armfootball.am. 22.2.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2.7.2010-ին.
  2. «Эдней и Ду Бала попали в лучшую десятку» (ռուսերեն). Armfootball.am. 14.6.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2.7.2010-ին.
  3. «В «Бананце» еще не определились с новичками» (ռուսերեն). Armfootball.am. 17.7.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 17.7.2010-ին.
  4. «Наставник «Бананца» недоволен своим единственным легионером» (ռուսերեն). Armfootball.com. 25.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  5. «ФК «Бананц» отказался от услуг Ду Бала» (ռուսերեն). Armfootball.com. 26.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 04.08.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել