Դուրա-Եվրոպոս, պատմական քաղաք Սիրիայի Արաբական ՀանրապետությանԴեյր-էլ-Զորի մարզում, Եփրատի միջին հովտում։ Հիմնադրել է Սելևկոս I թագավորը մ․թ․ա․ մոտ 300 թվականին, Դուրա քաղաքի տեղում։ Մ․թ․ա․ 2-րդ դարի կեսին եղել է պարսկական թագավորության, իսկ մ․թ․ա. 165 թ-ից՝ Հռոմի տիրապետության տակ։ Ասորիքի, Իրանի ու Միջագետքի միջև հանդիսացել է քարավանային առևտրի կենտրոն։ Պահպանվել են պարսկական, հռոմեական և Սասանյանների տիրապետության շրջանում կառուցված ամրություններ, տաճարներ։ Պեղումները կատարվել են 1922—1937 թթ.-ին (ընդհատումներով)։ Գտնվել են հունարեն, լատիներեն, արաբերեն վավերագրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 462)։