Դեյր-էլ-Զոր, (արաբ․՝ مُحافظة دير الزور‎‎), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում։ Ունի 33 060 կմ² տարածք և 1 239 000 բնակչություն (2011 թ.)[1]։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Ալ-Հասաքայի, հյուսիս-արևմուտքում Ալ-Ռակկայի, հարավ-արևմուտքում Հոմսի մարզերին, արևելքում և հարավ-արևելքում Իրաքին։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք մարզի տարածքով հոսում է Եփրատը՝ Սիրիայի ամենախոշոր ջրային աղբյուրը։

Դեյր-էլ-Զորի մարզ
արաբ․՝ مُحافظة دير الزور‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
Կարգավիճակմարզ
Մտնում էՍիրիա
Ներառում է3 գավառ
ՎարչկենտրոնԴեյր-էլ-Զոր
Խոշորագույն քաղաքԱբու Քամալ, Մայադին
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2011)
1 239 000 (8 տեղ)
Խտություն37,48 ( 14 տեղ)
Տարածք33 060  (2 տեղ)
Սահմանակցում էՀոմսի մարզ
Ժամային գոտիUTC+2,
ամռանը UTC+3
ISO 3166-2 կոդSY-DY

Վարչական կենտրոնն է Դեյր-էլ-Զոր քաղաքը։ 2010 թվականին այն հռչակվել է Արմավիրի քույր քաղաք[2]։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով գավառը ունի 492 434 բնակչություն[3]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Վարչական բաժանում

խմբագրել

Դեյր-էլ-Զորի մարզը բաժանվում է 3 գավառների՝

Պատկերասրահ

խմբագրել
 
 
 
 
Եփրատ գետ Դեյր-էլ-Զորի կամուրջ Մարի (ավերակ) Դուրա-Եվրոպոս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «City Population: Syria». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  2. Al-Baath news (in Arabic) Արխիվացված 2011-09-03 Wayback Machine
  3. «2004 official census» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.