Դուրանդայ արքան (մուլտֆիլմ)

Դուրանդայ արքան (ռուս.՝ Царь Дурандай), ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Իվան Իվանով-Վանոյի և Վալենտինա ու Զինաիդա Բրումբերգների առաջին ամենահին խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմերից մեկը, որը նկարահանվել է 1934 թվականին, «Մեժրաբպոմ-ֆիլմ» մուլտֆաբրիկայում։

Դուրանդայ արքան
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո, Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստAleksandr Kurs?
ԵրաժշտությունԱնատոլի Ալեքսանդրով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունMezhrabpom-Film?
Տևողություն21 րոպե
Թվական1934

Սև-սպիտակ մուլտֆիլմը կազմված է 3 մասից (պահպանվել է միայն առաջին մասը)։ Նկարահանվել է ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով։

Հեղինակներ խմբագրել

Սյուժե խմբագրել

Հեքիաթը պատմում է ահեղ թագավոր Դուրանդայի մասին, որը որոշել էր ամուսնանալ գեղեցկուհի թագուհի Տետյոխայի հետ, ինչպես նաև դարբին Ուժի և կույր աղջիկ Տալանի մասին։ Թագուհին բոլոր փեսացուներին երեք գործ էր հանձնարարում. շպրտել հարյուր փթանոց մականը, հաղթել աշխույժ ձիուն և երեք դույլ թեյ խմել։ Իսկ Դուրանդայը կտակ ուներ, որում գրված էր, որ եթե պետք է պատերազմել կամ ամուսնանալ, կարելի է հույսը դնել դարբին Ուժի վրա։ Նա ամեն ինչ կանի, պետք է միայն ասել. «Էյ, Ուժ...»: Եվ ահա արքան օգտագործում է դարբնի ուժը, քանի որ ինքը ոչինչ անել չէր կարող։ Դարբինն ամեն ինչ անում է, և արքան ու Տետյոխան ամուսնանում են։ Սակայն նրանց միությունը երկար չի տևում, Տետյոխան թողնում է թույլ արքային, իսկ նրա թագավորությունը միացնում է իր թագավորությանը...

Արձագանքներ խմբագրել

  «Ալբոմային» և «վերադասավորման» մեթոդների համադրությամբ ստեղծվել են ֆիլմեր, որոնց մի մասը մտել է համաշխարհային կինոյի «Ոսկե ֆոնդի» մեջ։ Կերպարների անկաշկանդ շարժն, օրինակ, «Դուրանդայ արքան» մուլտֆիլմում (ռեժ.` Ի. Իվանով-Վանո, Վ. և Զ. Բրումբերգներ, 1934) իսկապես զարմանալի է, հատկապես այն դեպքում, եթե հաշվի առնենք այն, որ մուլտֆիլմն ստեղծվել է առանց ցելյուլոիդի մի կտորի, ամբողջությամբ թղթի վրա։
- Օլեգ Կովալով, «Հայրենական կինոյի նորագույն պատմություն», 1986-2000[1]
 

Ծանոթագրություններ խմբագրել