Դույգու Ասենա
Դույգու Ասենա (թուրքերեն՝ Duygu Asena, ապրիլի 19, 1946[1][2], Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 30, 2006[3][1][2], Ստամբուլ, Թուրքիա)[4], թուրք լրագրող, գրող և կանանց իրավունքների պաշտպան[5]։
Դույգու Ասենա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1946[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 30, 2006[3][1][2] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դերասանուհի, ակտիվիստ, մանկավարժ և հաղորդավար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Kadının Adı Yok? և Q124527137? |
![]() |
Կյանքը և կարիերան
խմբագրելԴույգու Ասենան ծնվել է 1946 թվականին Ստամբուլում։ Նրա պապը եղել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի քարտուղարը[6]։ Կադըկոյում աղջիկների մասնավոր քոլեջը ավարտելուց հետո, նա շարունակել է իր կրթությունը Ստամբուլի համալսարանի մանկավարժության բաժնում։ Այնուհետև երկու տարի աշխատել է մանկական պոլիկլինիկայում, Հասեքի հիվանդանոցում և Ստամբուլի համալսարանի մանկատանը որպես մանկավարժ։
Դույգու Ասենան, որպես լրագրող, սկսել է գրել և հրատարակվել 1972 թվականից։ Նրա առաջին հոդվածը տպագրվել է «Hürriyet» թերթում։ 1976- 1978 թվականներին աշխատել է որպես ձայնագրող գովազդային գործակալությունում։ 1978 թվականից սկսած որպես խմբագիր հրատարակչությունում՝ պատասխանատու լինելով այնպիսի ամսագրերի թողարկման համար, ինչպիսիք են «Kadınca», «Onyedi», «Ev Kadını», «Bella», «Kim» և «Negatif».[5]։
1980-ական թվականներին Դույգու Ասենան դարձել Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ։ ԶԼՄ-ներում նա գրել է ամուսնության, կանանց անհավասարության և բռնության թեմաների վերաբերյալ։
1992- 1997 թվականներին գրողը վարեկ է հաղորդում TRT 2 Haber պետական հեռուստաալիքով։ Որպես լրագրող աշխատել է այնպիսի թերթերում, ինչպիսիք են Milliyet, Ջումհուրիյեթ և Յարըն։ Նկարահանվել է «Umut Yarıda Kaldı» («Հույսը կոտրվում է»), «Yarın Cumartesi» («Վաղը շաբաթ է») և «Bay E» («Պրն. E»)։
Դույգու Ասենան մահացել է գլխուղեղի ուռուցքից, որի դեմ պայքարում էր ավելի քան 2 տարի։ Մահացել է Ստամբուլի ամերիկյան հոսպիտալում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2006/08/01/world/01asena.html
- ↑ 4,0 4,1 Associated Press (2006 թ․ օգոստոսի 2). «Duygu Asena; Advocate for Turkish Women». Washington Post. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 5,0 5,1 Guler, Emrah (2006 թ․ օգոստոսի 4). «The name of the Turkish women». Turkish Daily News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Ozdemir, Senay (2007 թ․ հունիսի 25). «Feminism, Turkish-style». Los Angeles Times. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դույգու Ասենա» հոդվածին։ |