Դուկաս (ծննդյան ու մահվան թվականներն անհայտ են), 15-րդ դարի բյուզանդական պատմագիր։ Անունը հայտնի չէ։ Կենսագրության մասին կցկտուր տվյալներ կան իր գրած պատմության մեջ, որն ընդգրկում է 1341-1462 թվականների դեպքերը, թեև առաջիև, բանաքաղայիև գլուխը սկսվում է Ադամից։ Իրեն համարել է Միքայել Դուկասի թոռը, որտեղից և ենթադրվում է, որ նա պատկանել է Դուկասների բյուզանդական հայտնի ընտանիքին։ Դուկասի «Պատմություն»-ը կարևոր աղբյուր է բյուզանդական կայսրության վերջին շրջանի պատմության, թուրքերի կողմից Կոստանդնո Պոլսի գրավման մասին։ Դուկասի կողմնակից է եղել հույն և լատին եկեղեցիների միությանը՝ գտնելով, որ այդպիսով հնարավոր կլինի Արևմուտքի ոժանդակությամբ փրկել կայսրությունը։ Դուկասի «Պատմություն»-ը տեղեկություններ է բովանդակում նաևՀայաստանի և հայերի վերաբերյալ։ Այստեղ խոսվում է սուլթաև Բայազիդ առաջինի և Լենկթեմուրի՝ Հայաստան կատարած արշավանքների, վերջինիս կողմից հայերին զինվորագրելու և նրանց հետ Գաղատիա՝ Բայազիդ առայինի դեմ արշավելու, Հայաստանում տիրող Ակ-Կոյունլուների ցեղապետ Ուզուն Հասանի ն սուլթան Մուհամմեդ երկրորդի փոխհարաբերությունների ու պատերազմների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 459