Դուգլաս Բրավո իսպ.՝ Douglas Ignacio Bravo Mora, մարտի 11, 1932(1932-03-11), Caburé, Falcón, Central-Western Region, Վենեսուելա - հունվարի 31, 2021(2021-01-31)[1], Կորո, վենեսուելացի ձախ քաղաքական գործիչ, կառավարության դեմ պարտիզանական գործողություններ իրականացրած խմբավորման ղեկավար։

Դուգլաս Բրավո
իսպ.՝ Douglas Bravo
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1932(1932-03-11)
ԾննդավայրCaburé, Falcón, Central-Western Region, Վենեսուելա
Մահացել էհունվարի 31, 2021(2021-01-31)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԿորո
ՔաղաքացիությունFlag of Venezuela.svg Վենեսուելա
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրթությունUniversity of Zulia?
Մասնագիտությունգրող, պարտիզան և քաղաքական գործիչ
ԿուսակցությունCommunist Party of Venezuela? և Party of the Venezuelan Revolution?
ԱնդամությունArmed Forces of National Liberation?
ԵրեխաներArgelia Bravo?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1932 թվականի մարտի 11-ին Ֆալկոն նահանգի Քաբուրե քաղաքում։ 1946 թվականին հայրենի գյուղում հիմնել է կուսակցական երիտասարդական խումբ[2] և անդամագրվել Վենեսուելայի Կոմունիստական կուսակցությանը։ Նա կարևոր դեր է խաղացել արհմիությունների քարոզչության մեջ․ ակտիվորեն աջակցել է 1950 թվականին նավթագործների և 1952 թվականին ուսանողների կազմակերպած գործադուլներին՝ երկու անգամ էլ կարճ ժամանակով բանտարկվել է[2]։ 1953 թվականին ընդունվել է Սուլի համալսարանը։ 1965 թվականին նրան հեռացրեցին խմբակցական գործունեության պատճառով (Դուգլաս Բրավոն հավատարիմ էր արմատական հակաիմպերիալիստական դիրքորոշմանը, որի տեսակետից էլ քննադատել է ԽՍՀՄ-ին)։

1966 թվականինկ նա հիմնել է Վենեսուելայի հեղափոխության կուսակցությունը և նրա զինված թևը՝ Ազգային ազատագրության զինված ուժերը, որոնք գործունեություն էին իրականացնում Ձախ հեղափոխական շարժման հետ միասին։

Դուգլաս Բրավոն իր պարտիզանական ստորաբաժանումներում հավաքագրել է նաև Վենեսուելայի զինված ուժերի սպաներ, որոնց թվում էր երկրի ապագա նախագահ Ուգո Չավեսը՝ որին Բրավոն առաջին անգամ հանդիպել է 1980 թվականին։

Դուգլաս Բրավոն մասնակցել է 1992 թվականի հեղաշրջման փորձին, ձերբակալվել է, բայց մեկ տարի անց ներում է ստացել։ Չավեսի նախագահության տարիներին Բրավոն ղեկավարել է Երրորդ ուղի շարժումը, որը քննադատում էր վարչակազմին ձախ դիրքերից։

ԱշխատություններԽմբագրել

  • Documento de la Montaña
  • Carta al Comité Central
  • Insurrección Combinada
  • Amplio Teatro de Operaciones
  • Nueva Etapa Operativa
  • La Cuestión Continental
  • El Viraje Táctico
  • Una Nueva Experiencia
  • Problemas Militares
  • La otra crisis, la otra vía
  • Tercer Camino

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Falleció por coronavirus el guerrillero Douglas Bravo
  2. 2,0 2,1 Phil Gunson, Andrew Thompson & Greg Chamberlain, The Dictionary of Contemporary Politics of South America, London: Routledge, 1990, p. 41

Արտաքին հղումներԽմբագրել