Դուգա Ռեսա

քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում

Դուգա Ռեսա (խորվ.՝ Duga Resa), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի արդյունքների բնակչությունը կազմում է 6601 մարդ։

Քաղաք
Դուգա Ռեսա
խորվ.՝ Duga Resa
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԿարլովաց
ՀամայնքԿարլովաչկա
ՂեկավարԻվան Բարշիչ
Առաջին հիշատակում1380
Մակերես60,9 կմ², 3,5 կմ²
ԲԾՄ134 մ
Բնակչություն6601 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ47250
Պաշտոնական կայքdugaresa.hr
Դուգա Ռեսա (Խորվաթիա)##
Դուգա Ռեսա (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Դուգա Ռեսան գտնվում է Կարլովաց քաղաքից 7 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Մրեժնիցա գետի վրա։ Քաղաքի միջով անցնում է ամենակարևոր ավտոմոբիլային ճանապարհներից մեկը։ Այստեղ է գտնվում Կարլովաց-Օգուլին-Դելնիցե Ռիեկա երկաթուղային կայարանը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկությունը կարի ֆաբրիկան է, որը հիմնադրվել է 1884 թվականին։

Դուգա Ռեսա քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1830 թվականին։ Դուգա նշանակում է երկար, իսկ Ռեսա բառի ստուգաբանությունը մնում է վիճելի[1]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Սուրբ Պետրոս եկեղեցի - կառուցվել է 17-րդ դարում, հետագայում վերակառուցվել է։ Իր ներկայիս տեսքը ստացել է 1711 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «History of the town of Duga Resa». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգա Ռեսա» հոդվածին։