Դուբրավկա Օլաիչ-Տոլիչ (խորվ.՝ Dubravka Oraić-Tolić, օգոստոսի 1, 1943(1943-08-01), Սլավոնական բրոդ, Խորվաթիա), հարավսլավացի և խորվաթ գրականագետ։

Դուբրավկա Օլաիչ-Տոլիչ
խորվ.՝ Dubravka Oraić-Tolić
Ծնվել էօգոստոսի 1, 1943(1943-08-01) (80 տարեկան)
Սլավոնական բրոդ, Խորվաթիա
Քաղաքացիություն Հարավսլավիա,  Խորվաթիա և  Ռուսաստան[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Զագրեբի համալսարան
Գործունեության ոլորտգրականագիտություն
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն և խորվաթերեն[2]
Պարգևներ
Երեխա(ներ)Iva Tolić?
 Dubravka Oraić Tolić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դուբրավկա Օլաիչ-Տոլիչը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 1-ին Սլավոնսկի Բրոդում[3]։

1962-1966 թվականներին Զագրեբում և 1967-1969 թվականներին Վիեննայում ուսանել է փիլիսոփայություն, ռուսաց լեզու և գրականություն։ Մագիստրոսական թեզը պաշտպանել է Անտուն Գուստավ Մարտոշի գեղանկարներով, դոկտորականը՝ գրականության և մշակույթի մեջ ասույթների թեմայով[3]։

Գրականագիտություն է դասավանդում Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արևելասլավոնական լեզուների և գրականության բաժնում։ Եղել է Մյունխենի համալսարանի (1992) և Գեթինգենի համալսարանի (2007) հրավիրյալ դասախոս[3]։

Խորվաթերեն է թարգմանել Անդրեյ Բելիի «Պետերբուրգ» վեպը, Վալենտին Կատաևի «Դյութանքի խոտ» երեք մասից բաղկացած վեպը, Վելիմիր Խլեբնիկովի «Զանգեզի» և «Գուլ-Մուլի խողովակ» պոեմները[3]։

Մրցանակներ խմբագրել

  • Ռուսական ֆուտուրիզմի հայր Դավիդ Բուրլյուկի անվան միջազգային մրցանակ[4]

Մատենագրություն խմբագրել

Մենագրություններ խմբագրել

  • Das Zitat in Literatur und Kunst: Versuch einer Theorie (Wien-Köln-Weimar: Böhlau Verlag, 1995)
  • Männliche Moderne und weibliche Postmoderne: Geburt der virtuellen Kultur (Wien: Peter Lang, 2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LIBRIS — 2018.
  2. CONOR.Sl
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Dubravka Oraić Tolić»։ ka2։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 31 
  4. «Лауреаты Международной отметины имени отца русского футуризма Давида Бурлюка»։ Первый австралийский фестиваль русской традиционной и экспериментальной литературы «Антиподы»։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 31 

Արտաքին հղումներ խմբագրել