Դորոթեա Էրքսլեբեն

բժշկուհի

Դորոթեա Քրիստիան Էրքսլեբեն ((գերմ.՝ Dorothea Christiane Erxleben), 1715 թնոյեմբերի 13 - 1762 թհունիսի 13, Քուեդլինբուրգ (անգլ.՝ Quedlinburg), Գերմանիա), Գերմանիայի առաջին բժշկուհի[3]։ Էրքսլեբենը վաղ տարիքից բժշկությամբ է զբաղվել իր հոր հանձնարարությամբ[4]։ Իտալացի գիտնական Լաուրա Բասիի համալսարանական դասախոսություններից ոգեշնչված նա սկսեց պայքարել բժիշկ դառնալու համար։ 1742 թ․ նա հրատարակեց մի տրակտատ, պնդելով, որ կանանց պետք է թույլատրվի հաճախել ԲՈՒՀ[5]։ 1754 թ․ նա առաջին կինն էր Գերմանիայում, ով ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Ֆրիդրիխ II-ի հատուկ հրամանով Էրքսլեբենին թույլատրվեց սովորել Հալլեի համալսարանում[4], որտեղ էլ 1754 թ․ նա ստացավ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան[5]։ Նա շարունակեց վերլուծել խոչընդոտները, որոնցից էին տնային գործերն ու երեխաները, որոնք էլ խանգարում էին կանանց սովորել[4]։

Դորոթեա Էրքսլեբեն
գերմ.՝ Dorothea Christiane Erxleben
Dorothea Erxleben.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1715(1715-11-13)[1][2]
Կվեդլինբուրգ, Գերմանիա
Մահացել էհունիսի 13, 1762(1762-06-13)[1][2] (46 տարեկանում)
Կվեդլինբուրգ, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունբժիշկ
Հաստատություն(ներ)Հալլե-Վիտենբերգի համալսարան
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Ազդվել էLaura Bassi?
Երեխա(ներ)Johann Christian Polycarp Erxleben? և Johann Heinrich Christian Erxleben?
Dorothea Erxleben Վիքիպահեստում

Անձնական կյանքըEdit

Նա Յոհան Քրիստիան Փոլիքարփ Էրքսլեբենի մայրն է։ Էրքսլեբենը և իր եղբայր Քրիստիան Փոլիքարփ Լեփորինը սովորել են լատիներեն և ընդհանուր բժշկություն իրենց հոր հետ[6][7]։ Նրա հայրը բժիշկ էր Պրուսիայի Քուեդլինբուրգ քաղաքում։ Նա զբաղվում էր աղքատ մարդկանց բուժելով[7]։ Այդ ժամանակ գաղափարը, որ կանայք կարող էին սովորել բժշկություն, ցնցող էր և օրենքը թույլ չէր տալիս կանանց աշխատել հանրային վայրերում, նրանք նաև չպետք է զբաղվեին բժշկությամբ կամ ունենային բժշկական աստիճան։ Քուեդլինբուրգի երեք բժիշկ մեղադրում էին նրան խաբեության մեջ և պահանջում, որ նա հանձնի քննություն։ Հալլեի համալսարանի ռեկտորը որոշեց, որ բժշկությամբ զբաղվելը, նույնը չէ ինչ աշխատավայր բացելը և թույլատրեց Էրքսլեբենին հանձնել իր քննությունը։ Նա հանձնեց իր քննությունը և ստացավ գիտական աստիճանը 1754 թ․ հունիսի 12-ին[8]։

ՏրակտատEdit

Էրքսլեբենը ուսումնասիրել է Գեորգ Էռնստ Շտալի տեսությունը, որը կապված է Պիետիզմի հետ։ Սա հիմք ծառայեց, որ նա խոսի այն մասին․ թե ինչու են կանայք գտնվում ստորադաս դիրքում։ Կանխատեսելով երկու սեռերի քննադատություննրը, Էրքսլեբենն իր գործով դիմեց և կանանց և տղամարդկանց։ Նա օգտագործեց համեմատության լեզուն, ընդհանուր մեթոդն օգտագործվեց Querelle des Femmes-ի կողմից, (անգլ.՝ Querelle des Femmes) արական սեռի ընթերցողներին դիմելու համար։ Նա ավելի քննադատաբար է վերաբերվում կանանց՝ ներողություն խնդրելուն, ովքեր խուսափում էին կրթություն ստանալուց, ինչը թույլ կտար նրանց ավելի լավ կյանքով ապրել։ Նա ասում էր, որ կանայք հիմնականում զբաղված են ֆիզիկապես՝ տնային գործերով և քիչ ժամանակ ունեն ինքնակրթությամբ զբաղվելու համար։ Չնայած դրան, նա շարունակում էր քննադատել կանանց, ասելով, որ նրանք չեն ձգտում կրթություն ստանալ[9]։

ԾանոթագրություններEdit

  1. 1,0 1,1 FemBio
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  3. Schiebinger, L. (1990): "The Anatomy of Difference: Race and Sex in Eighteenth-Century Science", pg. 399, Eighteenth Century Studies 23(3) pgs. 387-405
  4. 4,0 4,1 4,2 Sutherland, M. (1985): Women Who Teach in Universities (Trentham Books) pg. 118
  5. 5,0 5,1 Offen, K. (2000): European Feminisms, 1700-1950: A Political History (Stanford University Press), pg. 43
  6. "Erxleben, Dorothea (1715–1762)." Encyclopedia.com. HighBeam Research, n.d. Web. 24 Nov. 2014.
  7. 7,0 7,1 Erxleben, -LSB-néeleporin-RSB-Dorothea(Christiana). (2005). In The Palgrave MacMillan dictionary of women's biography. Retrieved from http://search.credoreference.com/content/entry/macdwb/erxleben_n%C3%A9e_leporin_dorothea_christiana/0
  8. "Erxleben , Dorothea Christiana Leporin (1715 - 1762)." The Cambridge Dictionary of Scientists. Cambridge: Cambridge University Press, 2002. Credo Reference. Web. 24 November 2014.
  9. Poeter, Elisabeth. “Gender, Religion, and Medicine in Enlightenment Germany: Dorothea Christiane Leporin’s Treatise on the Education of Women.” NWSA Journal 20.1 (Spring 2008): 99-119. JSTOR. Web. 24 November 2014.

Արտաքին հղումներEdit