Դորի Ամիրբեկյան
հայ դերասան
Դորի Բեգլարի Ամիրբեկյան, իսկական անունը Արտաշես (մայիսի 8, 1905, Թիֆլիս – հունվարի 26, 1983, Թբիլիսի), հայ դերասան, ՎԽՍՀ (1958), ՀԽՍՀ (1964) ժողովրդական արտիստ, դերասան Արամ Ամիրբեկյանի եղբայրը։
Դորի Ամիրբեկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1905 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 26, 1983 (77 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ընտրանի | Գիքոր |
ԿենսագրությունԽմբագրել
Բեմական գործունեությունը սկսել է 1929 թվականից, Սուխումիի հայկական թատրոնում։ 1929 թվականից՝ Թիֆլիսի հայկական, 1931-1936 թվականներին՝ Երևանի բանվորական թատրոնների դերասան[1][2]։
Ռեալիստական արտահայտչամիջոցներով է անձնավորել դրամատիկական և կատակերգական դերեր՝
- Զամբախով (Սունդուկյանի «Խաթաբալա»
- Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»
- Թափառնիկոս (Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Օգսեն Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
Նկարահանվել է կինոյում։
- «Գիքոր», 1934, Հայֆիլմ
- «Գրենադա», 1969, Լենֆիլմ
ԳրականությունԽմբագրել
- Փաշայան Ռ., Դորի Ամիրբեկյան, Երևան, 1969։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005:
- ↑ Դորի Ամիրբեկյանի մասին kino-teatr.ru կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 321)։ |