Դորինել Մունտյանու (ռումիներեն՝ Dorinel Munteanu, հունիսի 25, 1968(1968-06-25)[1][2], Grădinari, Caraș-Severin County, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, ով հանդես է եկել Ռումինիայի, Բելգիայի և Գերմանիայի ակումբներում։ Ռումինիայի հավաքականի ռեկորդակիրը անցկացրած խաղերի քանակով (134)։ Այժմ ֆուտբոլային մարզիչ է, ունի Pro արտոնագիր[3]։

Դորինել Մունտյանու
ռումիներեն՝ Dorinel Munteanu
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1968(1968-06-25)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Grădinari, Caraș-Severin County, Ռումինիա
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ռումինիայի բարձրագույն ֆուտբոլային լիգայում իր նորամուտը նշել է 1988 թվականի օգոստոսի 21-ին «Սկորնիչեշտիի» կազմում։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվում է «Ինտեր» (Սիբիու) ակումբ, որտեղից առաջին անգամ հրավիրվում է Ռումինիայի հավաքական։ Հաջորդ տարի տեղափոխվում է «Դինամո» (Բուխարեստ), որտեղ 1992 թվականին դառնում է Ռումինիայի չեմպիոն։ 1993 թվականից սկսվում է ֆուտբոլիստի արտասահմանյան կարիերան, նրան հրավիրում են բելգիական հայտնի «Սերկլ Բրյուգե» ակումբ։ Բելգիայում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Մունտյանուն տեղափոխվում է Գերմանիա՝ «Քյոլն», որտեղ չորս մրցաշրջան է անցկացնում առաջին և երկրորդ Բունդեսլիգաներում։ Դրանից հետո տեղափոխվում է «Վոլֆսբուրգ», որտեղ խաղում է 1999 թվականի հուլիսից մինչև 2004 թվականի հունվար։

10 տարվա արտասահմանյան կարիերայից հետո Մունտյանուն 36 տարեկանում վերադառնում է հայրենիք Բուխարեստի «Ստյաուա» ակումբում և միանգամից, իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դառնում Ռումինիայի չեմպիոն։

Հավաքականում

խմբագրել

Ռումինիայի ազգային հավաքականի կազմում հանդիպումների քանակով ռեկորդակիր է՝ 134 խաղ։ Իր նորամուտը նշել է 1991 թվականի մայիսի 23-ին Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ 1994, 1998 թվականների աշխարհի և 1996, 2000 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։

Մարզչական

խմբագրել

Ռումինական ակումբներ

խմբագրել

2005 թվականին, հանձնելով մարզչական արտոնագրի քննությունները, նա դառնում է Կլուժ-Նապոկա քաղաքի ԿՊՌ ակումբում խաղացող մարզիչ։ Այնուհետև նույն պաշտոնին հաջորդում է կարճատև աշխատանքը «Արջեշ», «Վասլույ» և «Ունիվերսիտատ» (Կլուժ) ակումբներում։ 2008 թվականի հոկտեմբերին Մունտյանուն նշանակվում է «Ստյաուա»-ի գլխավոր մարզիչ, սակայն արդեն դեկտեմբերին հեռանում է աշխատանքից անբավարար արդյունքների համար։ Մարզել է «Օցելուլ» թիմը, որի հետ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 2011/2012 խաղարկության խմբային փուլ։ Մունտյանուի ղեկավարած կոլեկտիվը իր խմբում զբաղեցրեց 4-րդ (վերջին) տեղը։

«Մորդովիա»

խմբագրել

2012 թվականի դեկտեմբերի 27-ին նշանակվել է «Մորդովիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[4]։ 2013 թվականի հունիսի 10-ին հեռացել է «Մորդովիայից», չնայած Սարանսկի թիմի հետ պայմանագրի ժամկետը լրանում էր միայն 2014 թվականի մայիսի 31-ին։ Ակումբի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ տեղեկացվել է, որ Մունտյանուն և նրա շտաբը «... առանց բացատրության լքել են ակումբի գտնվելու վայրը՝ այդպիսով հրաժարվելով իրենց անմիջական պարտականությունների կատարումից»[5]։ Սակայն մարզչի գործակալ Լեոնիդ Իստրատիի խոսքով՝ ինքն ու իր հաճախորդը հեռանալուց առաջ մի քանի ժամ շփվել են «Մորդովիայի» ղեկավարության հետ, որն ի վերջո ընդունել է նրանց դիրքորոշումը, իսկ ակումբի տնօրենն անձամբ հաստատել է բոլոր փաստաթղթերը[6]։ Ավելի ուշ գործակալը պարզաբանել է, որ «Մորդովիայի» հետ Դորինելի պայմանագրում ոչ մի կետ չի նշվել հրաժարականների մասին, և ընդհանրապես այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա Մունտյանուի հեռանալու դեպքում տվյալ համաձայնագրի գործողության ընթացքում, ինչի պատճառով այդ բոլոր հարցերը կարգավորվում են բացառապես ռուսական օրենսդրությամբ, մասնավորապես, ՌԴ աշխատանքային օրենսգրքով[7]։ Հուլիսի 11-ին «Մորդովիա» ֆուտբոլային ակումբի ղեկավարության և թիմի նորեկների մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում ակումբի տնօրեն Վլադիմիր Բիբիկովը հայտարարել է, որ Դորինել Մունտյանուի հետ պայմանագիրը խզելու խնդիրը վարչական խնդիրներ են, որոնք կլուծվեն մոտ ժամանակներս[8]։

«Կուբան»

խմբագրել

2013 թվականի հունիսի 11-ին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ նա գլխավորել է «Կուբանը»[9][10], սակայն հարաբերությունների պաշտոնական ձևակերպումը ձգձգվեց՝ հաշվի առնելով նախորդ ակումբից Դորինելի հեռացման հետ կապված ընթացակարգային հարցերը[11]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ այդ վարչական հարցերը լուծել չի հաջողվել, ապա մինչև դրանց լուծումը պաշտոնապես «Կուբանի» գլխավոր մարզիչ է նշանակվել երիտասարդական կազմի հետ աշխատելու համար արտամրցաշրջանային ժամանակահատվածում ակումբ տեղափոխված Իգոր Օսինկինը[12]։ Հուլիսի 15-ին ռումինացի մասնագետի գործակալը հայտարարել է, որ ընթացակարգային խնդիրները կլուծվեն մեկ շաբաթվա ընթացքում, ինչը, վերջապես, թույլ կտա իր հաճախորդին պաշտոնապես ձևակերպել հարաբերությունները «Կուբանի» հետ, որի հետ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նախատեսված կլինի չորս տարվա համար[13]։ Հուլիսի 30-ին ՌՖՄ-ի վեճերի լուծման պալատը «Կուբանին» թույլատրել է հայտարարել Դորինել Մունտյանին[14]։ Հաջորդ օրը՝ հուլիսի 31-ին, ռումինացի մասնագետը ընդգրկվել է ակումբի պաշտոնական հայտացուցակում՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Ընդ որում, «Մորդովիա» ֆուտբոլային ակումբի տնօրեն Վլադիմիր Բիբիկովը հայտարարել է, որ իրենց իրավաբանները բողոքարկել են այդ որոշումը, որի քննարկումը տեղի կունենա օգոստոսի 1-ին։ Բացի այդ, ֆունկցիոները չի բացառել նաև միջազգային ատյաններին դիմելու հնարավորությունը, եթե Ռուսաստանում չընդունեն իրենց կողմը[15]։

2013 թվականի հոկտեմբերի 12-ին «Կուբանի» ղեկավարությունը մարզչին հայտնել էր, որ խզում է պայմանագիրը նրա հետ[16]։ Միևնույն ժամանակ, Մունտյանուի գլխավորությամբ Կրասնոդարի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի խմբային փուլ՝ այնտեղ մեկնարկելով երկու պարտությամբ, իսկ 12 տուրից հետո զբաղեցրել է 10-րդ տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։

«Գաբալա»

խմբագրել

2014 թվականի հունիսի 14-ին Մունտյանուն պայմանագիր է կնքել Ադրբեջանի «Գաբալա» ակումբի հետ[17][18]։ Պայմանագիրը նախատեսված էր մեկ տարվա համար, սակայն մարզիչն ակումբում աշխատել է ընդամենը 5 ամիս[19]։

«Աստրա»

խմբագրել

2015 թվականի մարտի 5-ին Դորինել Մունտյանուն փոխարինեց Օլեգ Պրոտասովին «Աստրա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում[20]։

«Օցելուլ»

խմբագրել

Մունտյանուի գլխավորությամբ «Օցելուլը» բարձրագույն դիվիզիոն է դուրս եկել 2022/23 մրցաշրջանի արդյունքներով[21]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Որպես խաղացող

խմբագրել
  • Ռումինիայի չեմպիոն՝ 1991/92, 2004/05

Որպես մարզիչ

խմբագրել
  • Ռումինիայի չեմպիոն՝ 2010/11
  • Ռումինիայի սուպերգավաթակիր՝ 2011

Անձնական

խմբագրել
  • Բուխարեստի պատվավոր քաղաքացի՝ 1994[22]
  • «Սպորտային վաստակի համար» III աստիճանի I տիպի շքանշան (2008)[23]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Профиль Доринела Мунтяну на официальном сайте ФК Мордовия Արխիվացված 2014-04-13 Wayback Machine. fc-mordovia.ru
  4. «Мунтяну будет зарабатывать в «Мордовии» 500 тысяч евро в год» (ռուսերեն). «Спорт-Экспресс». 2012 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  5. «Официальное заявление» (ռուսերեն). Официальный сайт ФК «Мордовия». 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  6. Дарья Медведева. (2013 թ․ հունիսի 20). «Агент: «Первый раз слышу о том, что Мунтяну сбежал из «Мордовии»» (ռուսերեն). «Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  7. Олег Кошелев. (2013 թ․ հուլիսի 2). «Агент: «Возможно, дело о расторжении контракта между Доринелом Мунтяну и «Мордовией» будет рассмотрено в суде»» (ռուսերեն). ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  8. Владимир Кириллов. (2013 թ․ հուլիսի 11). «Футбольная «Мордовия» представила новобранцев» (ռուսերեն). «Известия Мордовии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Dorinel Munteanu a semnat pe patru ani cu Kuban Krasnodar» (ռումիներեն). romaniansoccer.ro. 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  10. Ильдар Сатдинов. (2013 թ․ հունիսի 11). «Новый тренер «Кубани» Мунтяну уже представлен команде — Беленов» (ռուսերեն). rsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  11. Ильдар Сатдинов. (2013 թ․ հունիսի 14). «Тренеру Мунтяну нужно сначала уволиться из «Мордовии» — Терешков» (ռուսերեն). rsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  12. Сергей Астахов. (2013 թ․ հուլիսի 13). «Сергей Доронченко: «Осинькин будет заявлен на матч с „Рубином" главным тренером»» (ռուսերեն). «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  13. Грант Гетадарян. (2013 թ․ հուլիսի 15). «Доринела Мунтяну официально объявят тренером «Кубани» в конце недели» (ռուսերեն). ИТАР-ТАСС. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. Роман Соловьев. (2013 թ․ հուլիսի 30). «ФК «Кубань» разрешили заявить тренера Мунтяну» (ռուսերեն). rsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  15. Эдуард Анютин. (2013 թ․ հուլիսի 30). «Директор «Мордовии» — об амнистии Мунтяну: «Будем добиваться справедливости в вышестоящих инстанциях»» (ռուսերեն). «Советский спорт». Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  16. «Агент: «Кубань» разрывает досрочно контракт с Мунтяну». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  17. "Qəbələ"nin yeni baş məşqçisi — Dorinel Muntyanu Արխիվացված 2014-07-14 Wayback Machine. Официальный сайт ФК Габала
  18. Доринел Мунтяну возглавил ФК «Габала» Արխիվացված 2014-06-16 Wayback Machine, 1news.az
  19. «Григорчук сменил Мунтяну в «Габале»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  20. «Мунтяну возглавил румынскую «Астру»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  21. «Fiesta la Galați! Fanii au invadat terenul pentru a sărbători promovarea Oțelului + Imagini exclusive din vestiar». gsp.ro (ռումիներեն). 2023 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  22. Cetăţeni de onoare ai Municipiului București
  23. Munteanu, Dorinel Ionel. Persoane Decorate. Cancelaria Ordinelor

Արտաքին հղումներ

խմբագրել