Ալեքսանդր Փիրումով
Ալեքսանդր Իվանի Փիրումով (Պիրումով, փետրվարի 6, 1930[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հուլիսի 20, 1995[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։ ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։
Ալեքսանդր Փիրումով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1930[1][2] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | հուլիսի 20, 1995[2] (65 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[2] |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1950-1952 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայում (կոմպոզիցիա), 1956 թվականին ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան։ 1962 թվականից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Հեղինակել է 5 սիմֆոնիա, 4 լարային կվարտետ, երգեհոնային պրելյուդներ (1967), «Հոկտեմբերի օրերը» օրատորիան (ըստ Ջոն Ռիդի, 1967), «Ռեքվիեմ մարտիկ եղբորս հիշատակին» (1975), Պուշկինի, Լերմոնտովի, Մայակովսկու, Գևորգ Էմինի և այլոց խոսքելով խմբերգեր, ռոմանսներ և երգաշարեր, դաշնամուրի և նվագախմբի կոնցերտ-վարիացիաներ (1972), դաշնամուրային սոնատ և սոնատիններ, «Պոլիֆոնիկ տեփր» և այլն։ Փիրումովի ստեղծագործությունն աչքի է ընկնում երաժշտական լեզվի համարձակ նորարարությամբ ու հնարամտությամբ, ձևի խիստ տրամաբանվածությամբ[3]։
Մահացել է 1995 թվականին Մոսկվայում։ Թաղված է տեղի հայկական գերեզմանատանը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14623
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 encyclopedia.com — HighBeam Research.
- ↑ «Пирумов Александр Иванович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Московские могилы. Пирумов А.И.». moscow-tombs.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Փիրումով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |