Դորա Պեյաչևիչ (խորվ.՝ Dora Pejačević, 10 սեպտեմբերի, 1885, Բուդապեշտ - 5 մարտի, 1923, Մյունխեն), խորվաթ կոմպոզիտոր, կոմս Պեյաչևիչների ընտանիքի ներկայացուցիչ, որ խորվաթական հնագույն ազնվականական տոհմերից է։ Խորվաթիայի բան Տեոդոր Պեյաչևիչի դուստրը։

Դորա Պեյաչևիչ
Բնօրինակ անունDora Pejačević
Ծնվել էսեպտեմբերի 10, 1885(1885-09-10)[1][2][3]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Երկիր Հունգարիա և  Վայմարյան Հանրապետություն
Մահացել էմարտի 5, 1923(1923-03-05)[1][2][3] (37 տարեկան)
Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահարուհի և դաշնակահարուհի
 Dora Pejačević Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դորա Պեյաչևիչը ծնվել է 1885 թվականի սեպտեմբերի 10-ին Բուդապեշտում խորվաթ կոմս Տեոդոր Պեյաչևիչի և հունգարացի արիստոկրատուհի Լիլիա Վայ դե Վայայի ընտանիքում։ Նրա մայրն իմացել է դաշնամուր նվագել և դստեր հետ վաղ տարիքից զբաղվել է երաժշտությամբ։ 12 տարեկան հասակից Դորա Պեյաչևիչն սկսել է գրել երաժշտություն։ Պատանեկան տարիքում նա դասեր է առել իր ժամանակի նշանավոր երաժիշտների մոտ․ Զագրեբում նա ջութակ նվագել է սովորել Վացլավ Գումլի մոտ, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա և գործիքավորում է սովորել Չիրիլ Յունեկի ու Դրագուտին Կայզերի մոտ, Դրեզդենում կոմպոզիցիա է պարապել Պերսի Շերվուդի գլխավորությամբ, Մյունխենում նա դասեր է առել Վալտեր Կուրվուազյեի (կոմպոզիցիա) և Հենրի Պետրիի (ջութակ) մոտ։ Դորա Պեյաչևիչը ծանոթ է եղել իր ժամանակի նշանավոր մշակութային գործիչների հետ․ 1914 թվականից Դորա Պեյաչևիչը հատկապես մտերիմ ընկերական հարաբերություններ էր պահպանում գրող Կարլ Կրաուսի հետ. Պեյաչևը երաժշտություն է գրել նրա մի շարք բանաստեղծությունների համար, եղել է նրա ամսագրի հավատարիմ ընթերցողը, նրա ազդեցությամբ տարվել է ձախ հրապարակախոսությամբ՝ Ալեքսանդր Գերցենից մինչև Կարլ Կաուտսկի։ Կարլ Կրաուսը իր մի քանի բանաստեղծություններում գովերգել է Դորա Պեյաչևիչին։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո Դորա Պեյաչևիչը հեռացել է Նաշիցեում գտնվող իրենց տոհմական ամրոցը և զբաղվել վիրավորների խնամելու գործով։ 1921 թվականին ամուսնացել է Օտտոմար ֆոն Լումբեի հետ։ Երկու տարի անց՝ 1923 թվականի մարտի 5-ին, Դորա Պեյաչևիչը մահացել է Մյունխենում ծննդրաբերությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Թաղվել է Նաշիցեում՝ Պեյաչևիչների տոհմական ամրոցում։

Դորա Պեյաչևիչի կենսագրությանն է նվիրված հայտնի ռեժիսոր Զվոնիմիր Բերկովիչի «Կոմսուհի Դորա» (Kontesa Dora) ֆիլմը, որ նկարահանվել է 1993 թվականին[4]։

Ստեղծագործություն խմբագրել

Դորա Պեյաչևիչը համարում է խորվաթ խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Նա հեղինակել է 58 ստեղծագործություններ, որ գրված են հիմնականում ուշ ռոմանտիզմի ոճով։

Դորա Պեյաչևիչի ստեղծագործական ժառանգության ամենահայտնի գործը Սիմֆոնիա ֆա-դիեզ մինոր (1916-1917) երկն է, որ առաջին անգամ կատարվել է Դրեզդենում 1920 թվականի փետրվարի 10-ին (դիրիժոր՝ Էդվին Լիդներ). այն համարվում է առաջին ժամանակակից սիմֆոնիան խորվաթական երաժշտության մեջ։ Դորա Պեյաչևիչը գրել է նաև համերգ և համերգային ֆանտազիա դաշնամուրի և նվագախմբի համար, կամերիային անսամբլների շարք (դաշնամուրային կվինտետ, դաշնամուրային կվարտետ, դաշնամուրային տրիո, երկու լարային կվարտետներ), երկու ջութակային և մեկ թավջութակային սոնետներ, դաշնամուրային տարբեր պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ֆրիդրիխ Նիցշեի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ռիկարդա Խուխի տեքստերի հիման վրա)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kos, Koraljka. Dora Pejacevic. Zagreb: The Croatian Music Information Centre, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Պեյաչևիչ» հոդվածին։