Դով Ֆեյգին
Դով Ֆեյգին (եբրայերեն՝ דב פייגין, 1907, Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 22, 2000[1], Երուսաղեմ), իսրայելցի քանդակագործ։
Դով Ֆեյգին | |
---|---|
Ծնվել է | 1907 |
Ծննդավայր | Լուգանսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 22, 2000[1] |
Վախճանի վայրը | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Dov Feigin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ռուսական կայսրության Լուգանսկ քաղաքում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Տալմուդ-տորայում և ուկրաինական դպրոցում։ 1920 թվականին Ֆեյգինների ընտանիքը տեղափոխվել է Գոմել, որտեղ Դովը միացել է Հա-շոմեր հա-ցաիր երիտասարդական շարժմանը։ 1924 թվականին ձերբակալվել է և ազատ արձակվել միայն 1927 թվականին։ 1927 թվականից ապրել է Էրեց-Իսրայելում։
Աֆիկիմ կիբուցի հիմնադիրներից մեկն է։ 1933-1937 թվականներին քանդակագործություն է սովորել Փարիզի Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոցում։ 1937 թվականին վերադարձել է Թել Ավիվ։ 1948 թվականին միացել է «Նոր հորիզոններ» (Ofakim Hadasim) գեղարվեստական խմբին, որը հիմնադրվել էր Իոսիֆ Զարիցկու կողմից, նույն թվականին։
Խմբի գաղափարները իրենց արտացոլումն են գտել վարպետի ստեղծագործություններում։ Նրա աշխատանքներն ավելի շատ կրում են վերացական բնույթ, նա իր քանդակների համար որպես նյութ օգտագործում է մետաղը։ Այս ոճը պահպանվել է նրա «Թռչուն», «Ալոմոտ» (Հասկիկ) (1956) և «Ladderes» (1957) ստեղծագործություններում։ 1948 և 1962 թվականներին մասնակցել է Վենետիկի բիենալեին։ Նրա ամենահայտնի քանդակներից մեկը՝ «Կենդանին» (1958), ցուցադրվում է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի քանդակի այգում։ Երուսաղեմի Ամինադավ քաղաքում գտնվող Ջ. Քենեդիի հուշահամալիրի քանդակագործն է։
Հայտնի աշխատանքներ
խմբագրելԿենդանի (1958) | Սանդուղք(1957) | Քենեդիի հուշահամալիր (1966) | Խորան դաշտում |
Գրականություն
խմբագրել- Dov Feigin: Prof. Mordechair Omer - Tel Aviv Museum of Art, (2005). ISBN 965 7161 32 0.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://gravez.me/deceased/5E356E7A-604D-40C6-9DD8-3801C1117020
- ↑ Dov Feigin on artnet
- ↑ «В горах Иерусалимских. Гора Аминадав. Яд Кеннеди (Мемориал Кеннеди) | Блог Ботинок». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դով Ֆեյգին» հոդվածին։ |