Դոշիրակ

արագ պատրաստման ապրանքների ապրանքանիշ

«Դոշիրակ», արագ պատրաստման ապրանքների ապրանքանիշ, վաճառվում է մի շարք ԱՊՀ երկրներում[1]։ Անվանումը ծագում է կորեերեն՝ 도시락 (կարդացվում է որպես «դոշիրակ» [to̞ɕʰiɾa̠k̚]) բառից և նշանակում է «տուփի մեջ բրինձ» (նախաճաշի համար)[2]): Արտադրել է Korea Yakult ընկերությունը, իսկ 2012 թվականից արտադրում է իրենից առանձնացած Պալդո ընկերությունը[3]։ Ռուսաստանում «Դոշիրակ» ապրանքանիշով ապրանքների արտադրությամբ զբաղվում են «Դոշիրակ Կոյա» ՍՊԸ-ն և «Դոշիրակ Ռյազան» ՍՊԸ-ն[4]։ «Դոշիրակ» ապրանքատեսակի արագ պատրաստվող լապշան (ԱՊԼ) 1990-ականների վերջերին հանդիսացել է ռուսական շուկայի արագ պատրաստվող լապշայի բնագավառում վաճառքի առաջատարը, միայն 2014 թվականին իր դիրքերը զիջեց «Ռոլտոն» տեսակի ապրանքանիշին[4][5]։

Ապրանքի տեսակԱրագ սնունդ, լափշա և cup noodle?
Օգտագոտծման սկիզբ1986
Արտադրող«ДОШИРАК КОЯ» ՍՊԸ և PalDo?
Երկիր Հարավային Կորեա
Անվանված էdosirak?
Կայքdoshirak.com(ռուս.)

Սկզբնական անվանում խմբագրել

Լապշան առաջին անգամ ռուսական շուկա դուրս է եկել «Դոսիրակ» տառադարձած անվանմամաբ[6]՝ անգլ.՝ Dosirak[3]-ից, որն այդ ժամանակվանից ի վեր որպես անհաջող բառակազմության օրինակ բերվում է մարքեթինգային և լեզվաբանության աշխատանքներում[7]։

Դրանից հետո փորձեր է արվել ներմուծել նոր՝ «Դոսիլակ» ապրանքանիշը (այն մինչ օրս օգտագործվում է որոշ եվրոպական երկրների ընկերությունների կողմից), սակայն, ի վերջո, ընդունվել է «Դոշիրակ» անվանումը։

Արտադրություն խմբագրել

Լապշան արտադրվում է «Ռամենսկոյե» սովխոզ գյուղում գտնվող ընկերության ձեռնարկությունում[8], և 2010 թվականից՝ Ռյազանի մոտակայքում գտնվող երկրորդ գործարանում[3]։

Համեր խմբագրել

«Դոշիրակ» լապշան արտադրվում է տարբեր համային տեսականիով[9].

  • Հավի
  • Կծու, հավի
  • Կիմչիի (թթու կաղամբ)
  • Հորթի մսի
  • Սնկի
  • Խոզի մսի
  • Տավարի մսի
  • Բեկոնի
  • Պանրի
  • Լոլիկի
  • Ծովամթերքի (ծովախեցգետին)
  • Կծու ծովամթերքների
  • Թոմ Յամի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сеть сбыта». Доширак.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Большой корейско-русский словарь в двух томах. Около 150 000 слов / Под ред. Л. Б. Никольского и Цой Ден Ху. — М.: «Русский язык», 1976. — Т. 1. — С. 308.
  3. 3,0 3,1 3,2 Park, Si-soo (2013 թ․ հունիսի 4). «Paldo expanding business in Russia, US». Korea Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.(անգլ.)
  4. 4,0 4,1 «Производитель лапши "Роллтон" обогнал "Доширак" по темпам роста выручки в 2014 году». «Интерфакс». 2015 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Екатерина Воинова — «Guide (Республика Корея)». Приложение №175 от 29.09.2008, стр. 44 (2008 թ․ սեպտեմբերի 29). ««Доширак» останется на российском рынке». «Коммерсант». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Антонова Ю. А. Прагмалингвистические основы ребрендинга Արխիվացված 2019-07-12 Wayback Machine. Лингвокультурология, 3/2009. С. 10-15.
  7. Т. А. Печенёва. Коммуникативно-мотивационные ресурсы языка (фонетический аспект рекламного текста). // Формирование профессиональной культуры специалистов XXI века в техническом университете. Часть 3. Коммуникативное пространство профессиональной культуры: Коммуникативные стратегии информационного общества: Труды 8-й Междунар. науч.-практ. конф. Книга 2. СПб.: Изд-во Полтихн. ун- та, 2008.
  8. Московская область: Лапшу «Доширак» будут производить в Раменском районе. ИА REGNUM, 28 марта 2003 года.
  9. «Наша продукция: Лапша быстрого приготовления». Doshirak. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոշիրակ» հոդվածին։